15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք այդ հողերը չենք ուզում. Հերմինե Նաղդալյան /վիդեո/

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում ԱԺ փոխխոսնակ  Հերմինե Նաղդալյանն անդրադարձավ ՀՀ ԱԳՆ տարածած այն հայտարարությանը, թե Ադրբեջանը սադրիչ նամակ է հղել ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ փաստացի կերպով մերժելով 1994թ. կնքված զինադադարի եռակողմ համաձայնագիրը:

Նաղդալյանն ընդգծեց՝ այդ ագրեսոր պետությունը դիմել է այդ քալյին, որովհետև քաջ գիտակցում է՝  ԼՂՀ հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված դրությունը Ադրբեջանի օգտին չէ։

«Իրավիճակն ադրբեջանանպաստ չէ. սա նրանք գիտակցում են։ Ադրբեջանն ուզում է բեկում մտցնել իրավճակի մեջ։ Բեկումը մտցնելու տարբեր ճանապարհներ կան՝ դիվանագիտական, քաղաքական, դիվանագիտական, որոնք փորձարկվել են, ու կարծես, պատասխանը հասցվել է մեր կողմից, բանակի կողմից, միջազգային հանրության կողմից։ Ադրբեջանը դեմքը պահելու խնդիր ունի, ուստի որոշ գործողություններ լինելու են այս լույսի ներքո»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

ԱԺ փոխխոսնակն ընդգծեց՝ հայկական կողմը միշտ էլ ձգտել է կառւցողական լինել:

«Մենք ասում ենք, որ գնում ենք փոխզիջման։ Մեր փոխզիջումը ոչ թե հինգ ազատագրված տարածքներն են, այլ Մադրիդյան սկզբունքների ամբողջական համալիրը, որտեղ մենք ներկայանում ենք ինքնիշխան պետության համար պայքարող։ Դրա համար մենք ընդունում ենք, որ երբ կլինի հանրաքվե, կընդունվի կարգավիճակի մասին որոշում, աշխարհը կընդունի Արցախի անկախությունը:  Այն հողերը, որոնց վրա այդ իրավունք չունենք, ասեմ՝ մենք այդ հողերը չենք ուզում․․․ Սա մեր բուֆերային զոնան է, մեր անվտանգության երաշխիքն է»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

Հերմինե Նաղդալյանն ընդգծեց՝ միջազգային ասպարեզում հայկական դիվանագիոտությունը կատարել է իր առջև դրված առաքելությունը:  ԱԺ փոխխոսնակն ընդգծեց՝ բոլոր ձևաչափերում հսկայական աշխատանք է կատարվել:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, րում, մասնավորապես ասվում է. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում եւ Անվտանգության խորհրդում տարածվել է ս.թ. ապրիլի 14-ի Ադրբեջանի հերթական սադրիչ նամակը, որտեղ փորձ է արվում, պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելով, միակողմանիորեն չեղարկել 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջեւ ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ