15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

100 տոկոս համոզված եմ, որ ահաբեկչություն է. ականատես /վիդեո/

«Շատ ուժեղ պայթյուն էր: Մտածեցի մեքենան պայթեց, հետո պատուհանի ապակիները մեծ աղմուկով թափվեցին: Չեմ ուզում մտքերս բարձրաձայնեմ, բայց մի տեսակ տարօրինակ ալիք էր ու նույն գծի վրա գտնվող պատուհաններից մեկը պայթել է, մյուսը ոչ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հալաբյան 11 շենքի բնակչուհի  Հռիփսիմե Գրիգորյանը:

Բնակիչները անհանգստացած են. «100 տոկոս համոզված եմ, որ ահաբեկչություն է»,-ասաց տարեց մի տղամարդ, որը հետևում էր դեպքի վայրում իրականացվող իրավապահների աշխատանքին:

Հիշեցնենք, որ  թիվ 63 երթուղուն պատկանող «Bogdan»  մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն:

Ապրիլի 26-ի, ժամը 04.20-ի դրությամբ կա 8 տուժած՝ 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված  Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1955 թ. ծնված Արեգնազ Սարգսի Ղալեչյան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:  Տուժածները ՀՀ քաղաքացիներ են: Կան 2 զոհ, որոնց ինքնությունները ճշտվում են:

Մյուս տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի և Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:

Ավտոբուսը պատկանում է վերջերս սնանկացած «Քինգ դե լյուքս» ընկերությանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ