26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ես եկա իմ Հոր անունով, եւ ինձ չեք ընդունում

«Եթե ես եմ վկայում իմ մասին, իմ վկայությունը հավաստի չէ։ Ուրիշն է, որ վկայում է իմ մասին. եւ դուք գիտեք, որ հաւաստի է այն վկայությունը, որ նա վկայեց իմ մասին։ Հովհաննեսի մոտ դուք մարդ ուղարկեցիք, եւ նա վկայեց ճշմարտությունը։ Բայց ես մարդկանցից չէ, որ վկայություն եմ առնում, այլ այս ասում եմ, որ դուք փրկվեք։ Հովհաննեսն էր ճրագը, որ վառված էր եւ լույս էր տալիս, եւ դուք կամեցաք միառժամանակ ցնծալ նրա լույսով։

Բայց ես աւելի մեծ վկայություն ունեմ, քան Հովհաննեսինը. այն գործերը, որ Հայրն ինձ տվեց, որ կատարեմ, այդ նույն գործերն իսկ, որ անում եմ, վկայում են իմ մասին, թե Հայրն է ուղարկել ինձ։ Եւ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա՛ է վկայել իմ մասին. դուք ո՛չ նրա ձայնն եք երբեւէ լսել եւ ո՛չ էլ նրա երեսն եք տեսել։ Եւ ոչ էլ նրա խոսքն ունեք ձեր մեջ բնակված, որովհետեւ, ում նա ուղարկեց, դուք նրան չեք հաւատում։

Քննեցեք Գրքերը, քանի որ կարծում եք, թե նրանցով հաւիտենական կյանք կունենաք։ Բայց այդ Գրքերն իսկ վկայում են իմ մասին, որովհետեւ դուք կարծում եք, թե հավիտենական կյանք ունեք։ Եւ դուք չեք կամենում դեպի ինձ գալ, որպեսզի կյանք ունենաք։

Ես մարդկանցից փառք չեմ առնում։ Բայց գիտեմ ձեզ, որ Աստծու հանդեպ սեր չունեք ձեր մեջ։ Ես եկա իմ Հոր անունով, եւ ինձ չեք ընդունում։ Եթե ուրիշ մեկը գա իր անունով, նրան կընդունեք։ Դուք ինչպես կարող եք հավատալ, քանի որ իրարից եք փառք առնում եւ չեք որոնում այն փառքը, որ միակ Աստծուց է գալիս։

Մի՛ կարծեք, որ ես Հոր մոտ ձեզ պիտի ամբաստանեմ. կա մեկը, որ որպես ամբաստանող կկանգնի ձեր դեմ՝ Մովսեսը, որի վրա դուք հույս եք դրել. որովհետեւ, եթե դուք հավատայիք Մովսեսին, կհավատայիք այդ դեպքում ուրեմն եւ ինձ, քանի որ նա հենց իմ մասին է գրել. իսկ եթե նրա գրածներին չեք հաւատում, իմ խոսքերին ինչպես պիտի հավատաք»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ