14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

125 մետրանոց եռագույնը Արտին լեռան լանջից հիշեցնում է/ֆոտո/

«Իմ գործնեությունը որոշել եմ ծավալել «100+1»  խորագրով  ծրագրի շուրջ, որովհետ Ցեղասպանության 100 ամյա տարելիցը միայն պայքարին նոր թափ է տվել ու հաջորդիվ հարկավոր է ավելի ակտիվ պայքարել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆոտոլրագրող Մուշեղ Գասպարյանը, ով ապրիլի 24-ին Արտին լեռան վրա  առաջին անգամ բացեց 125 մետրանոց եռագույն դրոշը:

«Այս դրոշը խորհրդանշում է մեր կորցրած հողերի ու 1 ու կես միլիոն  հայերի ցավը ու դրան գումարվում է արդեն մեր 25 ամյա անկախությունը ու մեր նորաստեղծ պետականության ձեռքբերումը»,-ասում է Մուշեղ Գասպարյանը հավելելով, որ նախապես որոշված է եղել այդ դրոշը բացել Մասիս սարի վրա, սակայն տեխնիկական պատճառներով չի կարողացել ապրիլի 24-ին նվաճել բիբլիական լեռը բարձրանալու հնարավորությունը:

«Նպատակս իրականացրի Արտին լեռան վրա, որը շատ է սիրել Թաթուլ Կրպեյանը: 1200 մետր բարձրության վրա ԵՊՀ-ի «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիրակության ակումբի անդամների հետ բացեցինք  125 մետրանոց դրոշը»,-տեղեկացնում է ֆոտոլրագրողը:

Մուշեղ Գասպարյանը նշում է, որ մտադիր է նաև այս «զենքով» կռիվ տալ աշխարհին մեր մասին հիշեցնելու ճակատում:

IMG_5342IMG_5324IMG_5360

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ