19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

ՀՀ եւ Իրանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Այսօր՝ ապրիլի 3-ին Հայաստանի պաշտպանության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի հետ: Կողմերը մտահոգություն են հայտնել արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ, ինչպես նաև քննարկել են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր:

Սահմանին տիրող իրավիճակը քննարկվել է ՀՀ ԱԺ-ում

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ ապրիլի 3-ին Ազգային ժողովում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների, ինչպես նաև միջազգային խորհրդարանական կառույցներում ընդգրկված պատվիրակությունների անդամներ: Քննարկվել են միջազգային գործընկերների հետ աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղիները և սահմանին տիրող իրավիճակի ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը։ Մասնավորապես այն իրողությունը, որ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը, տառապելով […]

Շուտով կհանդիպենք Արցախում. նախկին քաղբանտարկյալը Ֆրանսիայից գալիս է

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում բնակվող նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրառելէ. «Արդեն մի քանի ժամ է ինձ լավ չճանաչող ընկերները զարմացած ինձ հարցնում են – Գևորգ դու իրոք ուզում էս գնալ Արցախ ? Թույլ տվեք հրապարակավ պատասխանեմ այդ հարցին. Ես հայ եմ, արմատներով Մշեցի եմ, ես ավելի քան վստահ ասում եմ, այո գնալու եմ […]

Պուտինը զսպվածության կոչ է արել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոր հայտարարություն է արել՝ կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին։ Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը խիստ անհանգստացած է շփման գծում մարտերի վերսկսման մասին տեղեկություններով, հայտնում է РИА «Новости»-ն։ Վլադիմիր Պուտինը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակն ու զսպվածություն ցուցաբերել, որպեսզի մարդկային նոր կորուստներ թույլ չտրվի։  

ՀՀ ՊՆ-ում ընդունել են օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին: Հանդիպման ժամանակ ներկայացվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի վերաբերյալ բրիֆինգ, որի ընթացքում պարզաբանվել է Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը և հակառակորդի հարձակողական գործողությունները կասեցնելուն ու չեզոքացնելուն ուղղված ԼՂՀ ՊԲ գործողությունների բովանդակությունը: Քննարկվել են […]

Ջավախահայերը զայրացած են.կկռվեն հանուն Արցախի

«Ջավախահայության շրջանում այս պահին պոռթկում է ու հայրենակցների կողքին լինելու անհանգստություն: Ջավախահայերը զայրացած  են ադրբեջանական բաշիբոզուկների ցինիզմից, ինչպես ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը որակեց սա ահաբեկչություն է ուղղված միջազգային հանրությանը »,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միավորման համանախագահ Տաճատ Վարդապետյանը: Վարդապետյանի փոխանցմամբ` այս ահաբեկչությունը պետք է իր արժանի հակահարվածը […]

Սերժ Թանկյանը՝ Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին

«Sistem Of A Down» աշխարհահռչակ ռոք խմբի հայազգի երգիչ Սերժ Թանկյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել ԼՂ-ում տիրող իրավիճակի վերաբերյակ։ Նա գրել է, որ երեք պատճառներ կարող էին նման իրավիճակի հանգեցնել։ «1, ԱՄՆ Հավայի նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումն է։ Գուցե սա դրբեջանին ստիպել է հավատալ, որ ժամանակը նրանց դեմ է և վերջնական արդյունքը Լեռնային […]

Ադրբեջանական զինուժը արկակոծում է Մարտակերտ քաղաքը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը տակավին մնում է լարված: Առավել ուժգին բախումներ են տեղի ունենում մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցնում են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ: Հաստատված տվյալներով այս հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 տանկ: Հիշեցնենք, որ ևս 2 տանկ և 1 ՀՄՄ հակառակորդն […]

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը ԼՂ հակամարտության գոտում զսպվածության կոչ է արել

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան (Ֆինլանդիա) և Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Նրանք հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ մարտերը պետք է դադարեցվել։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չափից ավելի կյանքեր է խլել չափազանց երկար ժամանակահատվածում: Մենք հորդորում ենք բոլոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ