12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քանի դեռ դահիճը չի պատժվում, նոր ցեղասպանությանությունների կրկնվելու վտանգ կա. Շարմազանով /վիդեո/

Ծիծեռնակաբերդում  այսօր՝ հույների ցեղասպանության օրը, հարգանքի տուրք մատուցվեց 500 000 անմեղ հույն զոհերի հիշատակին:

Լրագրողների հետ զրույցում  ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը շեշտեց՝ Առաջին աշխարհամարտից առաջ և հետո՝ Հայոց սեցասպանության դաժան օրերին զուգահեռ՝  ցեղասպանության է ենթարկվել շուրջ Պոնտոսի, փոքրասիական, Էգեյան և Կոստանդնուպոլսում բնակվող ավելի քան  500 000 հույն:

«Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի խորհրդարանը միաձայն՝ 118 կողմով 2015-ի մարտի 24-ին ճանաչեց հույների Ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում։ Այսօր էլ Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը և հանցագործ գործողությունները՝ սատարում է «Իսլամական պետությանը», բլոկադայի է ենթարկում Հայաստանը, աջակցում Ադրբեջանին, այդ թվում՝ նաև քառօրյա պատերազմի ժամանակ: Եվ քանի դեռ դահիճը չի պատժվում, նոր ցեղասպանությունների կրկնվելու վտանգ կա»:
 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ