19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ֆրանսուա Օլանդը խոր ափսոսանք է հայտնել

Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը, անդրադառնալով երեկ  ղարաբաղա–ադրբեջանական շփման գոտում ադրբեջանական զինուժի ձեռնարկած հարձակողական գործողություններին, հայտարարել է որ «խորապես ափսոսում է Լեռնային Ղարաբաղում այդ լուրջ միջադեպերի» առիթով։ Ինչպես նշված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությունում Ֆրանսիայի նախագահը կողմերին կոչ է արել «առավելագույն զսպվածություն» ցուցաբերել, ինչպես նաև «անհապաղ, համընդհանուր և տևական» ժամանակով հարգել զինադադարի ռեժիմը»: Հաղորդագրությունում նաև ասում է, […]

Ղարաբաղյան ռազմական գործողություններն անհանգսցտացրել են Բան Կի Մունին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ  անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ծանր զինտեխնիկայի կիրառման և մեծաթիվ զոհերի առնչությամբ: Այս մասին գրում է  РИА Новости  լրատվական գործակալությունը հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը: Նշվում է, որ Բան Կի Մունը հակամարտության հետ կապ ունեցող բոլոր կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն […]

Արցախ է տեղափոխել հրթիռահրետանային բրիգադ /վիդեո/

Ըստ հավաստի տեղեկությունների ՀՀ ԶՈւ-երը ԼՂՀ ՊԲ-ն ուժեղացնելու նպատակով արդեն Արցախ է տեղափոխել հրթիռահրետանային բրիգադ: Այս մասին գրում է Times.am–ը։ Մինչև այդ մամուլը տեղեկություններ էր տարածում, որ խոսվում է այլ ուժերի, մասնավորապես օդուժի տեղափոխման մասին:

Անկարան խոսեց

Թուրքիայի ԱԳՆ-ն քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ..Ինչպես ևս սպասվում էր,պաշտոնական Անկարան ապրիլի 1-ից -2-ն Արցախում տեղի ունեցած իրադարձությունների մեջ մեղադրեց հայերին՝ամբողջությամբ մեջբերելով Ադրբեջանի ԱԳՆ-ի ժամեր առաջ արած հայտարարությունը…Անկարան նաև Երևանին հորդորում է դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցային գործընացին Մինսկի խմբի ներքո…Անկարան նաև չի մոռացել կրկին հայտնել,որ ինքը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը… Զարմանալի կլիներ այլ […]

Հակառկորդի կորուստները 22։00-ի դրությամբ /ֆոտո/

Մարտական գործողությունները հայ-ադրբեջանական շփման գծում շարունակվում են։ Օրվա ընթացքում էսկալացման հիմնական կետերն էին հյուսիս-արևելյան և հարավային ուղղությունները։ Հիմա հայտնի է, որ Հյուսիսային ուղղությունում լարվածությունը հարաբերականորեն թուլացել է ու հիմնական մարտական գործողությունները ծավալվում են հարավային ուղղությունում։ Այս մասին գրում է BlogNews-ը: Հաղորդվում է նաև, որ հակառակորդի կորուստները շարունակում են աճել ու մարդկային կորուստների թիվն արդեն վաղուց հատել […]

Հրավիրվել է ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ

Ապրիլի 2-ին խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը: Օրակարգում ունենալով մեկ հարց՝ ԼՂՀ Ազգային ժողովը հայտարարություն Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլի 2-ի նախահարձակ գործողության վերաբերյալ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը Հրադադարից […]

ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի հայտարարություն է տարածել

Վերջին երկու տարիներին Ադրբեջանի սաստկացող ռազմական սադրանքներն ու ոտնձգությունները հասան իրենց վերջնակետին՝ վերաճելով պատերազմի տանող լայնածավալ ռազմական արկածախնդրության: Մինչդեռ, սթափ բանականությունը վաղուց հուշում էր սաստել Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները: Միթե՞ այժմ էլ միջազգային կառույցներն ու Մինսկի խմբի համանախագահ պետությունները, «ագրեսորին խաղաղեցնելու» տխրահռչակ քաղաքականության օրինակով, կշարունակեն իրենց «դիվանագիտությունը»: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառությունը պահանջում է անել ավելին, […]

Սերգի Կապանաձեն անդրադարձել է Ղարաբաղյան հարցին

«Լեռնայի Ղարաբաղում լրջորեն լարվել է իրավիճակը» ,-  ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների դեկանի պաշտոնատար Սերգի Կապանաձեն` նշելով, որ եթե պատերազմ սկսվի, ապա պետք է հիշել, որ Վրաստանը պետք է որոշումներ կայացնի հետևյալ հարցերի վերաբերյալ, գրում է aliq.ge-ն: Թույլ ե՞նք տալիս արդյոք Ռուսական ավիացիան Վրաստանի տարածքով անցնի, որպեսզի Հայաստանին օգնություն ցուցաբերի: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ