19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Մեր անկախության միակ երաշխավորը հայ զինվորն է

Էդիկ Բաղդասարյանը Ֆեսբուկյան իր հարթակում գրառում է կատարել. «Հարյուրավոր կամավորներ են Հայաստանից եկել Ղարաբաղ, երեկ Ղարաբաղի ազատամարտիկներն էին հասել դիրքեր, այսօր Հայաստանից եկածներն էլ արդեն դիրքերում են: Հարավում իրավիճակը մնում է լարված, մերոնք են նախահարձակ եղել, հյուսիսում հետ վերցնելով երեկ ադբեջանցիների կողմից գրավված կարեւոր նշանակության մի տեղամաս մերոնք շարունակում են պատժիչ գործողությունները: Այսօր անընդհատ մտածում […]

«Ասոշեյթըդ Պրես»-ի կադրերն ապացուցում են ադրբեջանական զինուժի ակտիվությունը /վիդեո/

«Ասոշեյթըդ Պրեսը» տարածել է ադրբեջանական զինուժի ակտիվությունը փաստող կադրեր: Դրանց մեջ երևում է` ինչպես է հակառակորդը հրթիռահրետանային կրակ բացում եւ տանկեր տեղակայում, ինչ տանկեր է տեղակայում և ինչ բնույթի ակտիվություն է ցուցաբերում: Նկարահանումներն արվել են ապրիլի 2-ին

Երևան տեղափոխված 10 զինծառայողներից եւ ոչ մեկը կոմայի մեջ չէ. հոսպիտալի պետ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված 10 զինծառայողներից ոչ մեկը կոմայի մեջ չէ: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում հայնել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: «Զինծառայողների թվում կան և՛ պայմանագրային, և՛ պարտադիր ժամկետային զինծառայողներ: Զինվորներն ունեն տարբեր վնասվածքներ»,-ասել է Արամ Ասատուրյանը չհրապարակելով եւ ոչ մի զինծառայողի անուն:

Հայոց աշխարհի խաղաղության և անսասանության համար Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ապրիլի 3-ին կատարվել է Հանրապետական մաղթանք Հայոց աշխարհի ապահովության և անսասանության համար: Մայր Տաճարում մատուցված Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսների ուղեկցությամբ բարձրացել է Ավագ խորան, որտեղից իր խոսքն է ուղղել ներկա հավատավոր ժողովրդին` անդրադառնալով ապրիլի 1-ից 2-ի գիշերը Ադրբեջանի […]

Իսրայելի Կնեսետի փոխխոսնակն այցելել է Ծիծեռնակաբերդ

Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունն ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ ապրիլի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել 1915 թվ. Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը եղել են […]

ՀՀ-ում Բելառուսի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

  Այսօր` ապրիլի 3-ին ՀՀ ԱԳՆ է հրավիրվել Երևանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը: Հանդիպմանն ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը դեսպանին հայտնել է հայկական կողմի խորը տարակուսանքը 2016թ. ապրիլի 2-ին տարածված Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների վերաբերյալ Բելառուսի Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած մի շարք դրույթների կապակցությամբ: Իգոր Նազարուկին հայտնվել է, որ նման հայտարարությունը չի համապատասխանում […]

Նոր մանրամասներ Մարտակերտից. «Արցախպրես»

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը կրակը միակողմանի դադարեցնելու մասին իրականությանը չի համապատասխանում: «Արցախպրես»-ի թղթակից Վանիկ Նովիկովն րոպեններ առաջ Մարտակերտ շրջկենտրոնից հեռախոսով հայտնել է, որ այս պահի դրությամբ ադրբեջանական զինուժը «ՄՄ-21» Գրադ կայանքներով ու 152-մմ հրետանիով արկակոծում է Մարտակերտ քաղաքը: Վ. Նովիկովի խոսքով, թշնամու հրետակոծությունից շրջկենտրոնում վնասվել են առաձնատներ, ծառեր, ինչպես նաև քաղաքը սնուցող գազատար խողովակներ: «Բնակիչները […]

Ապրիլի 4-ին ժամը 12:00-ին «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի 4-ին ժամը 12:00-ին «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն հոգեբան Կարինե Նալչաջյանը, Հատուկ նշանակության խմբի հետախուզության գծով փոխհրամանատար Արտակ Բագրատյանը և հետախույզ, ազատամարտիկ Սամվել Գալստյանը:   Թեմա՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով Ադրբեջանի դիմած բացահայտ հարձակողական գործողությունների ընթացքում հասարակության մեջ պայքարի ոգին ամրացնելու և հոգեպես չընկճելու, ինչպես նաև ԶԼՄ-ներով իրավիճակի մասին լուրերի հոսքը որքանով է ազդում մարդկանց […]

Ադրբեջանի ՊՆ-ը կեղծ տեղեկություն է տարածել. ԼՂՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված` մարտական գործողությունների միակողմանի դադարեցնելու մասին հայտարարությունն ապատեղեկատվություն է: Ապրիլի 1–ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները, ավելին՝ նույն հայտարարության տարածումից հետո ՄՄ-21 (“Գրադ”) տիպի հրթիռահրետանային կայանքներից և 152 միլիմետրանոց հրանոթներից արկակոծել հայկական […]

ՀՀ-ն ապահովված է անհրաժեշտ դեղերով և արյան պաշարով. ՀՀ ԱՆ

Առանձին քաղաքացիներ սոցիալական ցանցերում հանդես են գալիս արյունատվություն կազմակերպելու կոչերով։ Այդ առթիվ տեղեկացնում ենք, որ առողջապահական համապատասխան կազմակերպություններն ապահովված են անհրաժեշտ պարագաներով, դեղերով, արյան բաղադրիչներով, նեղ մասնագիտական ներուժով։ Այսմաիսն տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից եւ միառժամանակ բարձր գնահատում  հայաստանյան դեղարտադրողների կողմից  անհրաժեշտ դեղերի  տրամադրումը  և ըստ պահանջի մատակարարումը շարունակելու պատրաստակամությունը։ Այս օրերին նախարարությունն աշխատում է շուրջօրյա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ