08 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

ՊՆ-ի օճառները` Վերնիսաժում

Նանա Սարգսյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան հանրագրում հրապարակել է լուսանկար, որտեղ վաճառքի է դրված բանակի համար նախատեսված օճառ: ՊՆ խոսնակը խնդրել է տրամադրել հեռախոսահամար, որպեսզի կարողանան զբաղվել խնդրով:    

Գեներալին չարախոսում են. ճշմարտությունը

Չանրադառնալով Բադասյան Վահանի անձնական հողի վրա կատարված հայտարարության էն մասին, որ իբր Արցախի մոբի տղաների հետ խնդիր է եղել կցանկանամ խոսել էլի անձնական հողի վրա կատարված մյուս կեղծ հայտարարությունների մասին, որ իբր գեներալ Մանվել Գրիգորյանը չի մասնակցել ազատամարտին…. 1.Մանվել Գրիգորյանն ու Հադրութը 1989թ Հադրութի Էդլիլլու ներկայից Ուխտաձոր գյուղում ութ կամավոր ընկերների հետ ստեղծել է պարտիզանական […]

«Գերմանիան նույնպես պետք է պատասխանատվություն կրի Հայոց ցեղասպանության համար». Բունդեսթագի պատգամավոր

Գերմանիայի Դաշնության Բունդեսթագի Ձախ կուսակցության (Die Linke) պատգամավորների պատվիրակության անդամ Մարտին Դոլցերն այսօր ԵՊՀ պատմության ֆակուլտետում համալսարանականների հետ հանդիպման ընթացքում ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության ընդունումն ու ճանաչումը բավարար չեն իրենց կուսակցության առաքելությունը կատարված համարելու համար. կարևոր է նաև, թե ինչ ձևակերպում կստանա Օսմանյան կայսրությունում կատարված ոճրագործությունը: «Բանաձևում պետք է հստակ նշված լինի, որ կատարվածը հենց ցեղասպանություն է: Բացի այդ՝ միայն […]

Մեկնարկել է Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵՀ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Վիեննայում մեկնարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵՄ բարձր ներկայացուցիչ, ԵՀ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։ Այս մասին Twitter-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը։

Էրդողանը շնորհավորել է Ջամալային հաղթանակի առթիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը զանգահարել է «Եվրատեսիլ 2016»-ում հաղթաց երգչուհի Ջամալային ու շնորհավորել է հաղթանակի առթիվ։ Ինչպես հայտնում է թուրքական Անադոլու գործակալությունը, Ջամալան շնորհակալություն է հայտնել նախագահին ու ասել, որ անչափ զգացված է այդ շնորհավորանքի համար։

Այսօր սկսվեց եղիական պահքը

Հայ Առաքելական եկեղեցու կողմից սահմանված չորս եղանակի պահքերից ամառնամուտի շաբաթապահքն է։ Այս շաբաթապահքը, ինչպես մյուս եղանակի պասերը, եկեղեցական որևէ տոնի պատրաստություն չէ, իսկ ավանդաբար կոչվում է Եղիական միայն այն պատճառով, որ նախորդում է շաբաթապահքի հաջորդ կիրակին հանդիպող Եղիա մարգարեի հիշատակության տոնին։ Ամառվա այս պահքը սկսվում է Հոգեգալստյան կիրակիի հաջորդ օրը (պասի բարեկենդանը՝ Հոգեգալստյան կիրակի)։ Զատկի […]

Սա աննախադեպ բարեփոխում է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում այսօր շարունակվեցին Ընտրական օրենսգրքի նախագծի երկրորդ ընթերցման քննարկումները, որի ընթացքում բազմաթիվ ելույթներ հնչեցին թե ընդդիմադիր գործիչների, և թե իշխանական թևի ներկայացուցիչների կողմից: Արտահերթ ելույթի իրավունքով ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը իր խոսքը ուղղելով ընդդիմադիր գործընկերներին նախ իր վրդովմունքը հնչեցրեց առ այն, որ երկրի կարևորագույն օրենքի քննարկումներն անցնում են կիսադատարկ դահլիճում. ,, Որտե՞ղ […]

Մհեր Սեդրակյանի որդին գործի է անցել

 Մայիսի 14-ին «Սեդրակյան» բարեգործական հիմնադրամի կողմից անցկացվեց «Էրեբունի» Առաջադեմ դպրոցականների բարձրագույն կրթության խրախուսական մրցույթը: Մրցույթին մասնակցություն ցուցաբերեցին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների 24 դպրոցներ` ընդհանուր թվով 157 աշակերտ: Նշենք նաեւ, որ առաջին երեք տեղերի համար հիմնադրամը սահմանել է բավականին մեծ մրցանակներ: Հաղթողները կստանան բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսման համապատասխանաբար 4, 2 և 1 տարվավարձի փոխհատուցման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ