Վերացվել է ՀՀ եւ ԼՂՀ-ի միջև գործող ռոումինգ ծառայությունը
«Յուքոմ», «Վիվասել» և «Բիլայն» օպերատորները վերացրել են Հայաստանի ու Արցախի միջև գործող ռոումինգը: Մասնավորապես «Յուքոմ» ընկերությունը տեղեկացրել է, որ ապրիլի 2-ից սկսած «Յուքոմ» ընկերության շարժական հեռախոսակապի (նախկին Օրանժ Արմենիա) բաժանորդների համար ԼՂՀ (374 97 ցանցում) ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր ելքային զանգերի 1 րոպեի և SMS հաղորդագրությունների համար գործում է 5 դրամ րոպե սակագինը: […]