20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Վարչապետն ընդունել է գերմանացի մի խումբ գործարարների

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Գերմանիայի բնության պահպանության միության նախագահ Օլաֆ Չիմպկեի գլխավորած գերմանական գործարարների պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է Գերմանիայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումն ու բնապահպանության ոլորտում արդյունավետ համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը շնորհակալ է գերմանական կողմին՝ մեր երկրի շրջակա միջավայրի պահպանման, անտառային տարածքների վերականգնման և բնապահպանական բազմաթիվ ծրագրերի իրականացմանն օժանդակելու համար:

Գերմանիայի բնության պահպանության միության նախագահ Օլաֆ Չիմպկեն և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար և բարձր գնահատել հայ-գերմանական փոխգործակցությունը, այդ թվում բնապահպանության ոլորտում: Օլաֆ Չիմպկեն նշել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում գտնվող գործարարների նպատակն է նոր կապեր հաստատել հայ գործընկերների հետ, իրականացնել ներդրումային ծրագրեր:

Վարչապետ Աբրահամյանը ողջունել է գերմանացի գործարարների նախաձեռնությունը և նշել, որ տնտեսության տարբեր ճյուղերում Հայաստանն ունի հեռանկարային ծրագրերի իրականացման լավ հնարավորություններ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ