25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Դավիթ Սաֆարյանը ևս կմասնակցի Օլիմպիական խաղերին

2013 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճային Դավիթ Սաֆարյանը ևս կմասնակցի Ռիոյի Օլիմպիական խաղերին: Այս մասին գրում է ՀԱՕԿ լրատվականը: Ըմբշամարտի համաշխարհային (UWW) միությունը գործկոմի նիստում պետք է քննարկեր Դավիթ Սաֆարյանին ուղեգիրը տրամադրելու հարցը, քանի որ Սերբիայի վարկանիշային մրցաշարի եզրափակիչ հասած և ուղեգիր նվաճած ուկրաինացի Անդրեյ Կվյատկովսկու, ինչպես նաև Լեհաստանի ներկայացուցիչ Մոհամեդմուրադ Գաջիևի դոպինգ-թեստը դրական […]

Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

  Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են շրջաններում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակին և մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել ներկաներին` քննարկված հարցերին պատշաճ և օպերատիվ լուծում տալու […]

Բաքուն օգտագործել է բանակցային գործընթացը որպես քող` սպառազինվելու և ռազմական ուղիով խնդիրը լուծելու համար

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին -Պարոն Քոչարյան, այսօր լրանում է 1994թ. մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջեւ կնքված զինադադարի համաձայնագրի 22-ամյակը: Այդ կոնտեքստում ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ: -Նախ արձանագրենք, որ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 1994թ. մայիսի 12-ին կրակի և ռազմական գործողությունների դադարեցման […]

Ինչո՞ւ չի ուսումնասիրվում շաքարի շուկան

Այսօր` մայիսի 12-ին կառավարության նիստից հետո, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում խոսեց մենաշնորհների դեմ պայքարի մեխանիզմներից: Նախարարի խոսքով` մենաշնորհի դեմ պայքարի մեխանիզմներից են օրենսդրության վերանայումը, ինչպես նաև շուկաները բաց պահելը, այդ դեպքում արագորեն կձևավորվի մրցակային միջավայր: Դիտարկմանը, թե  շաքարի արտադրության շուկան փակ է, Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս պահի դրությամբ էկոնոմիկայի նախարարությունը չունի […]

Հիտլերի ու Մուսոլինիի նման Ալիեւն ու Էրդողանը իրար հետ մրցում են, թե ով է ավելի ֆաշիստ ու նացիստ. Շարմազանով

Նախագահ Սարգսյանի արձագանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը կլինի օրենքով սահմանված ժամկետներում: Այսօր  այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում  ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Վիենայում համանախագահների հայտարարությանը, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է հանդիպեն: ԱԺ փոխխոսնակն ընդգծեց՝ համանախագահների հայտարարության բառապաշարը հիշեցնում է Սերժ Սարգսյանի բառապաշարը. «Բառապաշարը համահունչ է նրա հայտարարություններին՝ կոնկրետ թե […]

Ինքնուրույն քայլելով են դուրս գալու վերականգնողական կենտրոնից

Հայկական «Քրոս» (Կարմիր խաչ) առողջության կենտրոնում այժմ վերականգնողական բուժում է ստանում երեք զինծառայող, որոնցից 2-ը` ծանր վիրավորումներ են ստացել Արցախում ապրիլյան հակամարտության վերջին օրերին: Երեք տղաներն էլ հենաշարժական ապարատի հետվնասվածքային խնդիրներ ունեն: Հայկ Թորոսյանի, Հայկ Սեխլիյանի և Արամ Սարյանի հետ միաժամանակ աշխատում է փորձառու մասնագետների մի ամբողջ խումբ: Վերականգնող բժշկի, բուժքույրերի, կինեզիստի, սթրեսոլոգ- հոգեբանի մանրակրկիտ և երկարատև բուժման արդյունքում փուլ […]

Ճնշում կլինի

«ՀՀ նախագահը բանակցություների վերսկսման համար երեք պայման էր դրել, ինչպես հիշում եք, ու այդ պայմաններից և ոչ մեկը դեռևս  կյանքի չի կոչվել: Հիմա ճիշտ կլինի, եթե մենք մեր  այսպես ասած՝ կոշտությունը պահպանենք: Որպեսզի ուրիշներն  ընդունեն ու մեր խոսքը  ու այն կշիռ ունենա, պետք է մեր խաղի կանոններին նայենք ու պահպանենք դրանք: Եթե մենք խնդիրներ ենք դրել, […]

Լայնամասշտաբ պատերազմը քիչ հավանական է

Չեմ կարծում, որ այս փուլում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը հավանական է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշել է, որ ճանաչում չի լինի, քանի որ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վերսկսելու հավանականություն կա։ «Համանախագահները ձգտում են, որ բանակցությունները վերսկսվեն, Հայաստանը պատրաստ է: Ադրբեջանի վերադարձն էլ բանակցային սեղան հնարավոր է, […]

Ծանր վիրավորված Ռուբենը և Արամը արտերկիր կգնան սեփական միջոցներով /վիդեո/

«Ես հանդիպել եմ Ռուբենի և Արամի ծնողների հետ: Մենք քննարկել ենք` ինչ վիճակում են նրանք: Արդյոք պատրաստ են տեղափոխման և արդյոք Հայաստանում սպառված են բոլոր ռեսուրսները` բուժօգնություն ցուցաբերելու: Ծնողներն իրենց տեսակետները հայտնեցին: Իհարկե, մենք այս հարցում չենք կարող զերծ լինել հուզական կոմպոնենտից, որը պարբերաբար լսում ենք և՛ ծնողներից, և՛ երեխաներից, բայց քննարկումը կարողացանք ծավալել շատ […]

Հրատապ. Գառնեցիները կրկին փակել են Երևան-Գառնի ավտոճանապարհը /ֆոտո/

Հենց հիմա գառնեցիները փակել են Երևան Գառնի ավտոճանապարհը՝ հրաժարվելով մասնակցել Ազատ գետից ջուր վերցնելու ծրագրի մասին քննարկմանը։ Հիշեցնենք, որ այսօր Գառնիում իրազեկման նպատակով հրավիրվել էր քննարկում՝ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագծի վերաբերյալ։ Լուսանկարը՝ Համահայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ