15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հաջորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշները բարձրացրել ենք. Արթուր Ջավադյան

ԱԺ-ում շարունակում են քննարկել ՀՀ Կենտրոնական բանկի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը:

Հիմնական զեկուցողը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն է: Նա շեշտեց՝ 2015 թվականի ընթացքում  մեր երկրում ապահովվել է գների կայունություն, նվազել են հասարակության շրջանում գնաճային սպասումները:

Ջավադյանին հարցեր հղեց  պատգամավոր Թևան Պողոսյանը՝ փորձելով հստակեցնել՝ ի՞նչ քայլեր են արվում վարչապետի հայտարարության՝ կյանքի կոչման համար:

ԿԲ նախագահն ընդգծեց՝ արդեն իսկ որոշակի քայլեր  իրականացվել  են, որոշներն էլ  ընթացքի մեջ են. «Ինչպես ասացինք Կառավարության նիստի ժամանակ, կլինեն կրճատումներ մեքենաների հետ կապված: Համապատասխան հանձնարարականներ տրվեց նաև օպտիմիզացնել աշխատակազմի քանակը: Երբ կունենանք կառավարության վերջնական եկամուտների և ծախսերի ծրագիրը, կունենանք 2017 թվականի բյուջետային քննարկումը, միանշանակ հաշվի կառնենք և համապատասխան ճշգրտումներ կանենք մեր դրամավարկային ծրագրի մեջ:

Հաջորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշները բարձրացրել ենք և կլինի 2.4-ից մինչև 3.3-ի միջակայքում, ինչը ոչ միայն օպտիմիստական, այլև իրատեսական ծրագիր է», – ասաց  Ջավադյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ