23 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Էրդողանը մարտի 15-ին կմեկնի Բաքու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 15-ին կմեկնի Ադրբեջան: Ինչպես փոխանցում է թուրքական «ahaber» լրատվամիջոցը, Էրդողանի այցի ընթացքում Բաքվում տեղի է ունենալու Թուրքիա-Ադրբեջան բարձրագուն Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի  (YDSK) 5-րդ ժողովը, որը նախագահելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է Ermenihaber.am-ը: Քննարկվելու է նաև տրանսանատոլիական (TANAP) գազատարի  խողովակաշարի շինարարության արագացման հարցը, ինչպես նաև Կասպից ծովի […]

Համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ` ապրիլի 9-ին

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստվել ապրիլի 9-ին համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակի կազմակերպմանն ու պատշաճ անցկացմանը:   «Համաքաղաքային ծառատունկերն ու շաբաթօրյակները հրաշալի առիթ են` մեր համաքաղաքացիներին համախմբելու և բոլորով միասին քաղաքի կանաչապատմանն ու մաքրությանը մասնակցություն ունենալու համար: Վերջին տարիների փորձը նաև ապացուցել է, որ մեր բնակիչներն իսկապես սիրով են […]

«Ապօրինի ծառահատումը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ».Տարոն Մարգարյան

Այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում  բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է ծառերի գարնանային էտը: Նաև զեկուցվել է, որ ընթացքի մեջ է ծաղկապատմանն անհրաժեշտ ծաղկասածիլների խմբաքանակի ներկրման գործընթացը:  Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները պահել մշտական հսկողության տակ, ինչպես նաև շարունակել խստացված հսկողությունը ապօրինի ծառահատման դեպքերը կանխելու ուղղությամբ: «Յուրաքանչյուր տարի մենք նոր այգիներ […]

Խաղասեղանին ազգի պատիվն է. բաց նամակ Սերժ Սարգսյանին և Էդուարդո Էռնեկյանին

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության  Նախագահ` պարոն  Սերժ Սարգսյանին Արգենտինահայ գործարար պարոն  Էդուարդո Էռնեկյանին Մենք` Հայաստանի ճարտարապետներս ու մտավորականության ներկայացուցիչներս,  օրերս տեղեկացանք, որ Երևանի քաղաքապետարանը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության  2013-ի դեկտեմբերի 26-ի նիստում վավերացրած   որոշումը, որով հաստատվել էր  Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի հեռանկարային զարգացման  աղմկահարույց  ծրագիրը, ի հեճուկս հանրային ու մասնագիտական  բազմաթիվ բողոքարկումների և ուղղորդվելով օդանավակայանի շինության […]

Գյուղնախարարությունը զգուշացնում է

Համաձայն ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության տեղեկատվության` ս.թ. մարտի 18-ի և 19-ի գիշերը Արարատյան դաշտում,  Տավուշի և  Սյունիքի հովտային գոտիներում, նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում օդում հնարավոր է -2… -3, հողի մակերևույթին` -4…-5 աստիճան ցուրտ: Ներկայումս  Արարատյան հարթավայրում և Մեղրու տարածաշրջանում ընթացքի մեջ է ծիրանենու ծաղկումը, ուռչել են կեռասենու, դեղձենու և այլ կորիզավորների բողբոջները, Տավուշի մարզի ցածրադիր […]

Ահաբեկչությունից հետո Թուրքիայում արգելափակվել են Facebook-ն ու Twitter-ը

Մարտի 13-ի երեկոյան Անկարայի Քըզըլայ շրջանում տեղի ունեցած հերթական ահաբեկչական պայթյունից հետո երկրում արգելափակվել են սոցիալական կայքերը: Թուրքական «Haberler.com»  լրատվակայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայի կապի և հեռահաղորդակցության վարչությունը դեպքից հետո վճիռ է կայացրել՝ սահմանափակելու վիրավորների և զոհվածների արյունոտ տեսարանների տարածումը սոցիալական ցանցերում, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայի գլխավոր հանրապետական դատախազությունը և հեռուստառադիոընկերության բարձրագույն խորհուրդը ռադիոյի ու հեռուստատեսության գործունեությունը […]

Բագրատյանը բարկացավ

Այսօր ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի ելույթի ընթացքում   Հրանտ Բագրատյանը բարկացավ: Պատճառն այն է, որ Ռոբերտ Նազարյանը թվարկեց այն երկրները, որտեղ էլեկտրաէներգիայի սակագինն ավելի թանկ է, քան Հայաստանում: Բագրատյանը տաքացավ ասելով, թե  այդ երկրներում  աշխատավարձերը չորս անգամ բարձր է մեր երկրի համեմատությամբ: Բանավեճը շարունակվեց Նազարյանի ամբողջ ելույթի ընթացքում: «Ձեր վարչապետության ժամանակվա բոլոր հայեցակարգերից […]

Գարնանային արձակուրդի կմեկնեն միայն առաջին դասարանցիները

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գարնանային արձակուրդի   վերաբերյալ շրջաբերական նամակ է ուղարկել ՀՀ մարզպետարաններ և  Երևանի քաղաքապետարան: Շրջաբերականում մասնավորապես նշվում է, որ 2016 թվականի մարտի 21-ից մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում առաջին դասարանցիներին կտրվի գարնանային արձակուրդ: Իսկ 2-12-րդ դասարանցիները,  ձմեռային արձակուրդի երկարաձգման պատճառով,   գարնանային արձակուրդ չեն ունենա: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվար ամսին,  ՀՀ առողջապահության նախարարության […]

Ինչպես են ՀՀԿ-ում վերաբերվում Օսկանյանին /վիդեո/

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցությանն ու վերջինիս հայտարարությանը, թե Մարտի մեկի համար իշխանությունն է պատասխանատու: «Պատասխանատուն ու մեղավորը տարբեր բաներ են։ Կա քննություն, ես չեմ ուզում իրավական խնդիրների մեջ մտնել, բայց կա չգրված օրենք՝ քաղաքական գործընթացների համար նախեւառաջ իշխանությունն է պատասխանատու»։ ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ ընտրությունների […]

Ռուբլին մի քանի ամսից կամրապնդվի․ մասնագետներ

Ֆինանսական վերլուծաբան Սերգեյ Սուվերովը վստահ է, որ ռուբլին ավելի լավ շանսեր ունի ամրապնդվելու, քան թուլանալու, քանի որ նավթի գինը կայունացել է։ «Շուտով կտեսնենք, որ դոլար-ռուբլի հարաբերակցությունը կկարգավորվի։ Եթե ընդհանուր առմամբ վերցնենք, մի քանի ամսից, կարծում եմ, դոլարը կհասնի 65 ռուբլու»,- ասել է նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ