18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

«Change.org»-ում ստորագրահավաք է սկսվել` ի պաշտպանություն Սևան Նիշանյանի

Թուրքիայի բանտերից մեկում պատիժը կրող պոլսահայ գրող, լրագրող և լեզվաբան Սևան Նիշանյանի համար արդար դատավարություն կազմակերպելու պահանջով ստորագրահավաք է սկսվել «Change.org» կայքում, գրում է Ermenihaber.am-ը։ Ստորագրահավաքի մասին հայտարարության մեջ նշվում է, որ ավելի քան 2 տարի անազատության մեջ գտնվող Սևան Նիշանյանի վերաբերյալ տարբեր դատավարություններով կայացված որոշումների արդյունքում վերջինիս պատժաչափը հասել է 11.5 տարվա: Սակայն նրա դեմ […]

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է:

Հակառակորդն այս գիշեր ակտիվ է եղել

Մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ  մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Խորհուրդներ հողօգտագործողներին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հողօգտագործողների համար հանդես է եկել խորհրդատվությամբ: Հանրապետությունում շարունակաբար դիտվող և առաջիկայում կանխատեսվող բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել որոշակի շտկումներ կատարել գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ժամկետների և նախատեսվող ագրոտեխնիկական միջոցառումների ցանկում: Ներկայումս` նաև գիշերային ժամերին գրանցվող բարձր ջերմաստիճանի արդյունքում Արարատյան հարթավայրում, հյուսիս-արևելքում, Մեղրու տարածաշրջանում,Վայոց ձորի և նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում պտղատու […]

Դոլարը կարող է հասնել 70 ռուբլու․ ինչ են կանխատեսում մասնագետները

Այսօրվա տվյալներով՝ դոլարը կազմում է 74,05 ռուբլի, եվրոն՝ 80,53 ռուբլի։ Սակայն մասնագետները կարծում են, որ ռուբլին աստիճանաբար կամրապնդվի։ Ֆինանսիստ Բորիս Բելկինի կանխատեսմամբ՝ ռուբլու ամրապնդումը տեղի կունենա դանդաղ, սակայն հաստատուն քայլերով։ «Ռուբլին լավ շանսեր ունի մոտակա շաբաթների ընթացքում ավելի ամրապնդվելու։ Սակայն անկասկած, դա կախված է նավթի գնից։ Նավթի գինը կարող է հասնել 39 դոլարի, ինչից հետո, կարծում […]

Արտարժույթի փոխարժեքը ՀՀ-ում

Արտաժութի շուկայում այսօր դոլարն արժեվորվել է  0,26 դրամով` դառնալով 491.60 դրամ, եվրոն արժեզրկվել է 1,83 դրամով`  դառնալով 534.03 դրամ: Ռուսական ռուբլու գինը նույնպես արժեւորվել է 21 լումայով եւ դրաձել՝  6.67 դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար   491.60  Եվրո 534.03  ՌԴ Ռուբլի 6.67    

Տաք եղանակ

Հանրապետության տարածքում` Մարտի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին շրջանների մեծ մասում, 6-ին Վայոց Ձորում, Սյունիքում սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 2-3-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, 5-ի ցերեկը նույնքան կնվազի: Երևանում` Մարտի 2-4-ը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին սպասվում է անձրև: Երևանի մարտի 2-ի բազմամյա կլիմայական […]

Գյումրեցիները քաղաքապետի հաշվին լողանում են. Հրապարակ

Գյումրիի քաղաքապեպ Սամվել Բալասանյանի շնորհիվ անապահովները կարողանում են լողանալ Յոթ վերք եկեղեցու հետնամասում գտնվող բաղնիքում եւ մազ կտրել վարսավիրանոցում։ Այն պատկանում է փոխքաղաքապետ Ռոբերտ Սանոյանի դստերը՝ Լուսինե Սանոյանին։ Իսկ ում է պատկանում բաղնիքը՝ ոչ ոք չգիտի։ Պաշտոնապես բաղնիքի ծառայությունները մատուցում է «Պլատֆորմ» ՍՊԸ-ն, որը մրցույթով շահել է քաղաքացիներին լողացնելու եւ քաղաքապետարանից դրա դիմաց գումար ստանալու իրավունքը՝ ամենացածր գնային առաջարկը ներկայացնելով։ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գրանցված […]

«Էս օրը Վազգենը միշտ տուն է եկել Աշտարակի ձորից` ձնծաղիկներ հավաքած». Առավոտ

2008-ի Մարտի 1-ի եւույթներում այն ժաձանակվա ՀԱԿ դաշինքի անդամները ոգեւորված գոռում էին՝ էս գարունը մենք ենք Ձեզ բերել, ժողովուրդ։  «Առավոտը» «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին հարցրեց՝ այդ գարունը կարո՞ղ եք նորից բերել ժողովրդին, ու այդ ոգեւորությունը նորից ժողովուրդը կապրի՞։ Նա պատասխանեց. «Վստահաբար, այո։ Գարունը միշտ գալիս է։ Գարնան այս օրը ինձ համար երկակի նշանակություն ունի։ էս օրը […]

Մոսկվայում հետաձգել են չվերթների մեծ մասը

Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել են թռիչքների մեծ մասը։ Այստեղ հզոր ձնաբուք է, միայն այս գիշերվա ընթացքում տեղացել է մեկ ամսվա նորմայի 60 տոկոսի չափով ձյուն։ Նշվում է, որ ավելի քան 80 ավիաթռիչք է հետաձգվել, որոնցից 68-ը՝ Շերեմետեւո օդանավակայանից։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ