23 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

1500 կրակոց գիշերվա ընթացքում. սահմանին անհանգիստ է

Մարտի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել առաջնագծի ողջ երկայնքով մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Պուտինը զորքերը Սիրիայից հանելու հրաման է ստորագրել /վիդեո/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, համաձայն որի՝ այսօրվանից Սիրիայից ռուսական զորքերը դուրս կբերվեն։ ՌԴ նախագահը երկրի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Պաշտպանության  նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանն ասել է, իրենց զորքերի եւ Պաշտպանության նախարարության առջև դրված առաջադրանքներն ամբողջությամբ կատարված են Սիրիայում: «Այդ իսկ պատաճառով հրամայում եմ մարտի 15-ից սկսել Սիրիայից Ռուսաստանի հիմնական զորքերը դուրս բերել»,- […]

Սերժ Սարգսյանին հաջողվել է գազի սակագնի հարցը լուծել. Հրապարակ

Սերժ Սարգսյանի պատվին Վ. Պուտինի տված ճաշի ընթացքում խոսվել է նաեւ Հայաստանին մատակարարվող գազի գնի շուրջ։ Պուտինն ասել է, որ հանձնարարականները տրված են, ու ոչինչ չի խանգարում գազի գինը վերանայելուն։ Ի դեպ, մոսկովյան այցի ընթացքում երկու երկրների էներգետիկայի նախարարները պայմանագիր են ստորագրել՝ ընդամենը մեկ եռամսյակի համար գազի գինը պահպանելու շուրջ, իսկ լավատեղյակները չեն բացառում, որ ապրիլի 1-ից կգործի նոր սակագին, որը կլինի բավականին […]

Ուշադրություն. եղանակն աննախադեպ անակնկալ է խոստանում

Մարտի 18-ի և 19-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է -2…-3 աստիճան, գետնի մակերևութին՝ -4…-5 աստիճան ցուրտ: Հանրապետության տարածքում` Մարտի 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 16-17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյուն: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-7 մ/վրկ […]

Ինչու է ոստիկանապետը պարտակել Ֆառի թիկնապահների ծեծը. Ժողովուրդ

«Վարդենիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանը, սեփական անկարողությունը պարտակելու համար, սուտ տեղեկություններ է զեկուցում իր վերադասին: Խոսքը կիրակի օրը Վարդենիսում տեղի ունեցած միջադեպի մասին է: Բանն այն է, որ Վարդենիս-Երեւան երթուղային գծի սեփականատեր, Ֆառ անունով հայտնի Արթուր Սարգսյանի թիկնապահները ծեծի էին ենթարկել տաքսու վարորդ Արման Խչեյանին: Պատճառն այն էր, որ Արմանն իբրեւ թե ուղեւոր էր գողացել երթուղայինից: […]

Քրեական աշխարհն անհանգիստ է. ոստիկանապետն աննախադեպ հավաք է հրավիրել. Ժողովուրդ

«ՀՀ ոստիկանությունը վերջին օրերին տարբեր պատճառաբանություններով քրեական հեղինակություններին բերման է ենթարկում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Օրեր առաջ ոստիկանություն են տարվել Յուրա Ուտոեւը, որը առավել հայտնի է Կիեւյանցի Յուրա ածականով, նրա ընկերները եւ հարազատ եղբայրը` Ռոստիկ Ուտոեւը: Ազգությամբ եզդի եղբայրների մոտից մեծ քանակությամբ զենք-զինամթերք է առգրավվել: Չի բացառվում, որ սա «նախընտրական գույքագրում» կոչվող գործընթաց […]

Քոչարյանը հենց օրորոցում կտապալի

Օսկանյանը ոչ թե դիվանագիտություն, այլ փարիսեցիություն է անում, երբ, չբացառելով Քոչարյանի մասնակցությունն իր կուսակցությանը /թերեւս, որպես խորհրդի անդամ/, ասում է. -Քոչարյանի հետ երբեք համատեղ ծրագերրի մասին խոսք լինել չի կարող: Չէ` հա… սուտն էլ պետք է լավ փաթեթավորել, թե չէ ստի զռռոցից ականջներս այրվեց: Եւ ուստի` Հենց միայն նման մեկնարկը` ֆիասկոյի էներգետկա է… Չէ` քաղաքականությունը հնարավորի […]

Սեքսով զբաղվելն ամոթ չէ․ սկանդալ Վրաստանում

Վրաստանի իշխանական վերնախավում սեքս-սկանդալ է հասունացել։ Համացանցում տեսանյութեր են տարածվել, որոնք գաղտնի են նկարահանվել։ Տեսանյութերի «գլխավոր հերոսները» վրացի քաղաքական գործիչներն են, տարածվել է նրանց ինտիմ բնույթի կյանքը։ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին անդրադարձել է այդ տեսանյութերին։ Նա հայտարարել է, որ սեքսով զբաղվելն ամոթ չէ, ամոթ է այն, որ ինչ-որ մեկը գաղտնի նկարահանում ու տարածում է ուրիշների […]

Ծխելու դեմ պատվաստանյութը կփորձարկեն առնետների վրա

Ծխախոտից կախվածությունից ազատվելու բազմաթիվ տարբերակներ կան, սակայն դրանք միշտ չէ, որ արդյունավետ են։ Այժմ Վաշինգտոնի համալսարանի մասնագետները նոր մեթոդ են մշակել, նրանք պատվաստանյութ են ստեղծել, որը մյուս պատվաստանյութերի նման, օրգանիզմում իմունիտետ կստեղծի ծխախոտի ցանկության դեմ։ Պատվաստանյութը կսկսի ազդել պատվաստումից արդեն 10 րոպե անց։ Պատվաստանյութը փորձարկել են առնետների վրա, այժմ դրա բարելավման վրա են աշխատում, որպեսզի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ