15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չկա հարց, որ չենք կարող լուծել. Էդվարդ Նալբանդյան /վիդեո/

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ նիստի ընթացքում  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հարցեր հղեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Նա հետաքրքրվեց հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ:

«Դուք բազմիցս ասել եք, որ Հայաստան-Վրաստան հարցերում անլուծելի խնդիրներ չկան: Սակայն այսօր Վրաստանի հայկական դպրոցների վիճակը բարենպաստ չէ, քանի որ այն վրացականացվում է: Հայեցի կրթության խնդիրները խիստ վտանգված են և սահմանային անցակետերում հայ գրականություն, մամուլ չի անցկացվում: Հետաքրքիր է՝ երկկողմ օրակարգում ներառվո՞ւմ են այս հարցերը, թե՝ ոչ, և ինչպիսի՞ն է Վրաստանի արձագանքն այս խնդիրների վերաբերյալ»,- հարցրեց պատգամավորը:

«Ձեր կողմից նշված բոլոր հարցերը չեն վրիպում մեր հանդիպումների օրակարգից և ամենաբարձր մակարդակով քննարկվում են: Չկա հարց, որ չենք կարող լուծել»,- պատասխանեց  ԱԳՆ նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ