20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ուզում է տանկով գա, ուզում է՝ տիեզերանավով

Ութ ամիս է մնացել ծառայությունս ավարտեմ, 11 հերթափոխ պոստի եմ կանգնել:Հակառակորդը միշտ էլ կրակել է. մեզ համար նորություն չէր: Մենք լավ դիմակայում էինք: Մեկ էլ թշնամու տանկերը մտան դիրք… Ես ձեռքից վիրավորվեցի: Մենք թուրքից չենք վախենում, ուզում է տանկով գա, ուզում է՝ տիեզերանավով: Միշտ էլ դրանց դաս ենք տվել ու տալու ենք: Էրիկ Ալուխանյան  զինվոր […]

Ռուսաստանը նվազեցնում է Հայաստան մատակարարվող գազի սակագինը

ՌԴ վարչպետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել է, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ բնական գազի առաքման սակագնի նվազեցմանն առնչվող փաստաթղթեր են ստորագրվել։ Նա նշել է, որ քննարկվել է ՀՀ բնական գազի առաքման գնի իջեցման հարցը, որի շուրջ փոխադարձ համաձայնությունն ամրագրվել է համապատասխան փաստաթղթերի ստորագրմամբ։ ՌԴ վարչապետ Մեդվեդևն էլ նշել է, որ գազի սակագնի նվազեցումը […]

Աշխարհն ապշած է` ինչպես են ժպտացող հայ տղամարդիկ գնում կռվի. newmag

Արցախյան կոնֆլիկտի էսկալյացիան թեժ և բուռն քննարկումների թեմա ոչ միայն հայկական մեդիայում և սոցիալական կայքերում: Ռուսական լրատվամիջոցներից շատերը փորձում են պահպանել չեզոք դիրքորոշում՝ հայտնելով միայն երկու կողմի պաշտոնական տվյալները։ Ի տարբերություն` բլոգոսֆերան ավելի անկաշկանդ է և ճշմարտախոս: Սերգեյ Սյերով. «Հիմա մի բան կասեմ… ճշմարտությունը Լեռնային Ղարաբաղի… Ղարաբաղի… Արցախի պատերազմի մասին: Հայերին անհնար է հաղթել…Մարդիկ, որ մարտից առաջ […]

Հայ բռնցքամարտիկները մեկնեցին Թուրքիա

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ այսօր մեկնեց Թուքիայի Սամսուն քաղաք, որտեղ ապրիլի 7-18-ը տեղի կունենա օլիմպիական վարկանիշային առաջին մրցաշարը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:  Այդ մրցումներում Հայաստանը հայտավորել է 10 բռնցքամարտիկ. Արթուր Հովհանիսյան (49 կգ քաշային կարգ), Նարեկ Աբգարյան (52 կգ), Արամ Ավագյան (56 կգ), Սամվել Բարսեղյան […]

Առնվազն Հայաստանի և ԼՂ-ի միջև պետք է պայմանգիր ստորագրվի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախկին փոխնախարար Մասիս Մայիլյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, նշեց, որ 4 օրյա պատերազմից հետո մենք պետք է ջանքեր չխնայենք մեր անվտանգությունը ամրապնդելու համար: « Այս օրերին բանակը, պետական կառույցները լավ գործեցին, բայց պետք է կարողանանք այս ամենից դասեր քաղել, կարողանանք գնահատել արածը և լրացնենք բացթողումները: Տեղի ունեցած պատերազմից հետո, մենք […]

ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Լավրովի հայտարարությանը

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Բաքվում արած հայտարարությանը՝ «սեղանի վրա» առկա պայմանավորվածությունների մասին: «2011 թ.կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների ս եղանին է։ Ադրբեջանը հրաժարվում է այն ընդունել` չնայած, որ նախօրոք համաձայնեցվել է Բաքվի հետ։ Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ ԴեռեւսԿազանում հանդիպման ժամանակԱդրբեջանի նախագահ Իլհամ […]

Հրամանատարն արտասվեց /վիդեո/

Տավուշի մարզի Չորաթան գյուղի՝ զոհված հրամանատար  Արթուր Ուդումյանի անունը կրող  դպրոցի տնօրեն Վազգեն  Զարգարյանը Henaran.am –ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դասերից հետո ինքը ևս բարձրանում է դիրքեր և կանգնում սահմանապահ զինվորի կողքին: «Կամավորական խմբեր ենք կազմել ու խմբերից մեկի հրամանատարը ես եմ: Անկախ տարիքից ու սեռից բոլորս պատրաստ ենք պաշտպանել մեր սահմանները: Այսօր մեր […]

Մարտունիում մարտական են տրամադրված

ԼՂՀ-ի Մարտունիի շրջանի վարչակազմի աշխատակազմից Henaran.am-ը փորձեց տեղեկանալ, թե ինչ վնասներ են կրել չորս օրյա պատերազմի ընթացքում: Մեզ վարչակազմի աշխատակիցներից` Գառնիկ Բաղադասարյանը տեղեկացրեց, որ այս օրերին այդքան էլ մեծ վնաս չեն կրել. «Պատուհան բան է ջարդվել այս օրերին, լուրջ վնասներ չենք կրել»: Վերջինը տեղեկացրեց, որ գնդակոծություններից իրենք վիրվորներ չունեն. «Բնակիչներից որևէ մեկը չի լքել իր […]

Ինձ ասում է՝ գնա մազերդ ներկի, որ ընկճված տեսք չունենաս …

Իմ ամուսինը մեր հարսանիքի օրը գնաց Արցախ՝ ռազմաճակատ: Հիմա զինվորական է, մայոր, սահման պահող զորամասում: Դավիթս զինվորականների հետ է մեծացել: Նրանց ոգով է դաստիարակվել: Դեռ չէր զորակոչվել, ասում էր՝ ես պիտի դիրք բարձրանամ, սահման պահեմ: Դե, Ձեր աչքերով եք տեսնում՝ որքան ամուր է, ուժեղ, տրամադրությունը բարձր: Ինձ ասում է՝ գնա մազերդ ներկի, որ ընկճված տեսք […]

ՌԴ-ն գերնպատակ ունի՝ ամեն գնով սառեցնել կոնֆլիկտը

Կոնստանտին Տեր-Նակալյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Այս երկու օրը որոշիչ են լինելու, որովհետև գնդակը հիմա մեր դիվանագիտական դաշտում է, իսկ դա մեր ամենաթույլ օղակն է։ Հիմա, առավել քան երբեք, մեր հասարակությունը պետք է մի կողմ դնի բոլոր կուտակված ու արդարացի դժգոհությունը մեր գործող ու բոլոր իշխանությունների հանդեպ, որովհետև այդ ամենը պատերազմից հետոյի հարցեր են։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ