20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Վրաստանը եւ «Գազպրոմը» համաձայնության են եկել Հայաստան գազի տարանցման շուրջը

Վրաստանը որպես տարանցման վճար, նախկինի նման կստանա Հայաստանին մատակարարվող ռուսական գազի ընդհանուր ծավալի 10 տոկոսը։ Վրաստանի էներգետիկայի նախարարության հաղորդմամբ՝ ռուսական «Գազպրոմ» ընկերությունն արեն իսկ ստորագրել է տվյալ համաձայնագիրը, հայտնում է Novosti Gruzia-ն։ Բանակցությունները ձգվում էին, քանի որ ավելի վաղ «Գազպրոմը» Վրաստանին առաջարկել է Հայաստան ռուսական գազի տարանցման համար Վրաստանին վճարել փող և ոչ թե գազ։ […]

Ստատուս քվոյի պահպանումը հավասարազոր չէ խնդրի փոխհամաձայնեցված կարգավորմանը

Արման Մելիքյանը  Ֆեսբուկյան իր հարթակում գրառում է կատարել. «Հակամարտության կողմերը տրամագծորեն հակադիր մոտեցումներն ունեն հարցի էության և դրա լուծման սկզբունքների և առաջանահերթությունների որոշման մասով: Կարելի է ասել, որ այսօր համանախագահներն իրենք էլ են իրենց գործողություններով ավելի շուտ նպաստում ոչ թե իրական խաղաղ կարգավորմանն, այլ ստատուս քվոն պահպանելու կամ չպահպանելու տարբերակներից մեկին նախապատվություն տալու հարցում հապճեպ […]

Հնարավորություն է ընձեռվել ուղղել Ռոբերտ Քոչարյանի սխալը

Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանն այսօր՝ ապրիլի 7-ին  «Ղարաբաղյան թեժացում, հետևություններ և անելիքներ» թեմայով կլոր սեղան քննարկման ժամանակ ասաց.« Հայաստանը մեծ անելիքներ ունի դիվանգիտական դաշտում: Մեզ հնարավորություն է ընձեռվել ուղղել Ռոբերտ Քոչարյանի թույլ տված սխալը՝ ԼՂՀ-ին բանակցային սեղանից հեռացնելը: ԼՂՀ խնդիրը հնարավոր չէ լուծել առանց Ղարաբաղի»: Մեհրաբյանը կարծում է, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պետք է ներողություն խնդիր […]

Ադրբեջանից սուտ տեղեկությունների հոսքեր են գալիս

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ադրբեջանից սուտ տեղեկությունների հոսքեր են գալիս մեծ ծավալի։ Մե՛կ ասում են, թե Նախիջևանի ուղղությամբ ենք հարվածել, մե՛կ թե PKK֊ից 400 զինյալ են եկել մեզ օգնելու և այլն, և այլն։ Եթե ռազմական գործողությունների առաջին օրերին դրանց քարոզչությունը լռում էր, հետո պարզապես անիմաստ ստեր տարածում, ապա հիմա կամաց ֊ […]

Հայաստանը չպետք է մասնակցի Մոսկվայում տեղի ունենալիք «կակոյ նի բուդ» ԵԱՏՄ վարչապետների հանդիպմանը

Երկու կետով. ա/Այո եւ անպայման Հայաստանը չպետք է մասնակցի Մոսկվայում տեղի ունենալիք «կակոյ նի բուդ» ԵԱՏՄ վարչապետների հանդիպմանը … Եթե պատերազմ, ուրեմն` պատերազմ… Թե՞ Ռուսաստանում չեն հասկանում, որ մեզնում յուրաքանչյուրն էլ գիտի, որ բ/ Ռուսաստանը ոչ միայն զենք է վաճառում Ադրբեջանին գ/ Ոչ միայն երեք օր շարունակ ձեն-ձուն չէր հանում, հետո տեսավ, որ միջազգային հանությունը ոտքի է […]

Այս պահին ողջամիտ ճանապարհը ԼՂՀ իրավական ճանաչումն է. ԼՂՀ ԱԺ խմբակցություններ

Ս.թ. ապրիլի 2-ի լուսադեմին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելով` Ադրբեջանը կոպտորեն խախտել է 1994թ. մայիսին ստորագրված զինադադարի մասին եռակողմ պայմանագիրը: Նախորդ տարիներին պաշտոնական Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների հանդեպ միջազգային կառույցների անհամարժեք վերաբերմունքը հանգեցրել է ադրբեջանական կողմի աննախադեպ հարձակողական գործողությունների ծավալմանը, որի ընթացքում կիրառվել են բազմաթիվ արգելված զինատեսակներ, հրետակոծվել ու հրթիռակոծվել […]

Միջազգային հանրությունը պետք է մեխանիզմներ ու սանկցիաներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ. Քոքոբելյան /վիդեո/

‹‹Ադրբեջանն իրեն թույլ է տալիս այսպիսի ոտնձգություններ: Միջազգային հանրությունը պետք է մեխանիզմներ ու սանկցիաներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ: Այս պատերազմական գործողությունները կարող են բերել նաև տաևածաշրջանի ապակայունացման››, – այսօր լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում ասաց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Պատգամավորը նշեց, որ ցանկացած պետություն պետք է դադարեցնի Ադրբեջանին զենք-զինամթերք  տրամադրել, քանի որ Ադրբեջանն ագրեսոր է ու լուրջ վտանգ […]

Դամասկոսի արվարձաններում հալեպահայ զինծառայող է զոհվել /ֆոտո/

Դամասկոսի արվարձաններից մեկում ապրիլի 6-ին զոհցել է սիրիական կառավարական բանակի զինծառայող, հալեպահայ Ռաֆֆի Գազեզյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գանձասար» պարբերականից: Հանգուցյալի դիակը ապրիլի 7-ի առավոտյան կուղարկվի Հալեպ:

Մոմավառություն

Արցախ մեկնող «Հայդուկ» ջոկատի ազատամարտիկները հանդիպել են Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին: Վերջինս իր զորակցությունն է հայտնել կամավորներին : Henaran.am-ի   թղթակցի հետ զրույցում ֆոտոլրագրող Հայկ Կիսեբլյանը նկատեց.«Մեր ջոկատը ժամանակավոր կանգ առավ Վայքում, որտեղ կազմակերպվեց մոմավառություն և ազատամարտիկների օրհնության արարողություն: Եկեղեցու հոգևոր առաջնորդը և մարզպետը նշեցին, որ պատրաստ են ապահովել ազատամարտիկներին սննդով և հագուստով: Ֆոտոռեպորտաժը՝ Հայկ Կիսեբլյանի:

Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար

Աստվածային օրհնությունը թող հարատև լինի հայ ընտանիքներում, և Աստված Իր Ամենակարող Աջի հովանու ներքո պահի բոլոր մայրերին և զավակներին: Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակն Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ