Չեմ ալարի, նորից կընտրվեմ պատգամավոր. Հրանտ Բագրատյան
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի և գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց 2015 թվականի բյուջեի կատարողական հաշվետվությունը:
Նախարարին հարցեր ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Այդքան մեծ չափերի խաղող է արտադրվում, սակայն բացի Երևանի կոնյակի գործարանից, մնացած գործարանները քիչ են խաղող մթերում, բայց ցույց են տալիս տասնապատիկ շատ թիվ: Սա մաքուր կոռուպցիա է, որի դեմ կառավարությունը պայքար է ցանկանում մղել: Ի՞նչ ենք անելու այդքան բերքը, ինչո՞ւ եք խրախուսում գյուղատնտեսության ոլորտը, եթե գնալով նվազում է երկրի բնակչությունը: Պետք է կարգի բելել այս ոլորտը, ու դուրս գանք ճիշտ թվերի վրա, կոռուպցիայի դեմ պայքարը պետք է աստեղից սկսվի»,- ասաց Բագրատյանը:
Գյուղնախարարը շեշտեց՝ գյուղատնտեսության ոլորտը 100 տոկոսով ազատված է հարկերից՝ բացի հողի հարկից: «Բերքատվության ցուցանիշները ցածր են, և հետագա տարիների համար ավելի բարձր նշաձող ենք սահմանել», – ավելացրեց գյուղնախարարը:
«Չեմ ալարի, նորից կընտրվեմ պատգամավոր ու կհետևեմ ձեր ասած բարձր նշաձողին», – արջագանքեց Բագրատյանը: