20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցները, որպեսզի կողմերը կարողանան պայմանավորվածության հասնել

Նախօրեին Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, գրում է Tass.ru-ն։ Հանդիպման ժամանակ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը շարունակելու է աջակցել, որպեսզի Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման համաձայնությունը շարունակվի։ «Մենք ամենաբարձր մակարդակներում ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցները, […]

20-ամյա Գառնիկը 1,5 ամսից պետք է զորացրվեր

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը շարունակում է Արցախում զոհված զինծառայողների տվյալներ ու լուսանկարներ հրապարակել. Զոհվածներից մեկը 49-ամյա Խալաֆյան Սարգիսն է, որի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Երևանի Մալաթիա ՍԲ. Աստվածածին եկեղեցում, ժամը 18:00-ին: 20-ամյա Գոռ Կիրակոսյանն էլ Արմավիրի մարզի Արևիկ գյուղից է: Գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ տան փոքրն էր: « Մեծ […]

Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները կայցելեն Արցախ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսև եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսն առաջիկա օրերին կմեկնեն Արցախի Հանրապետություն: Այս մասին հաղորդում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից: Այցի ընթացքում վեհափառ հայրապետներն իրենց զորակցությունը կհայտնեն հայ քաջ բանակին և ղարաբաղի ժողովրդին:  

Կաշիները քերթելու ենք. ի՞նչ է կատարվում Արցախում

«Գիշերը կրակել են, հիմա խաղաղ է, բան չկա: Մենք հզոր ու ամուր ենք, հիմա նստած երգում ենք»,-Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության փոխնախագահ Արագած Մկրտչյանը (Բոնդո), ով այս պահին գտնվում է առաջնագծում: «Դե եթե խախտում են հրադադարը մեղքը իրանց վզին, ոնց այլանդակություններ են արել՝ պատասխան պետքա տան: Կաշիները հանելու ենք»,-ընդգծեց Բոնդոն: Բոնդոն […]

Ինչու չի կրակում Ադրբեջանի զենքը. Հրապարակ

Երկու օր է, ինչ ռուսական եւ հայկական ռազմական կուլիսներում բուռն քննարկման թեմա է Ռուսաստանից գնված, Ադրբեջանի կողմից կիրառված «Սմերչ» հրթիռի չպայթելու «պարադոքսը»։ «Սա պատմության մեջ չլսված դիպված է, ինչը կարող է նշանակել, որ կամ Ռուսաստանն անորակ զենք է արտադրում եւ վաճառում, կամ Ադրբեջանը թանկարժեք զենքի կույտի պահեստ է պարզապես, եւ Ալիեւը տեխնիկայի եւ մարդկային ահավոր […]

Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել

ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի՛ մայրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ: Այսօր ոչ միայն տոնական, այլեւ խոնարհումի եւս մեկ օր է ընտանիքի, ազգի ու հայրենիքի հանդեպ ձեր անշահախնդիր սիրուն եւ նվիրումին, որոնց շնորհիվ ընտանիքը դառնում է տուն, երկիրը` պետություն, բնակիչը` քաղաքացի, քաղաքացին` զինվոր: Մայրական սերն ու հոգատարությունը, մոր […]

Հեռախոսազրույց են ունեցել

Երեկ երեկոյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետությանարտաքին գործերի նախարարներ Կարեն Միրզոյանի և Վյաչեսլավ Չիրիկբայի միջև տեղի է ունեցելհեռախոսազրույց՝ աբխազական կողմի նախաձեռնությամբ։ Կողմերը քննարկել են ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂՀ դեմ Ադրբեջանի սանձազերծածլայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը։ ՎյաչեսլավՉիրիկբան խնդրել է իր ցավակցությունը փոխանցել ռազմական գործողությունների հետևանքովզոհվածների հարազատներին և Աբխազիայի ժողովրդի ու իշխանության անունից զորակցությունհայտնել […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է

Սիրելի՛ կանայք, Շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Այս պայծառ գարնանային տոնը ևս մի առիթ է մեծարելու ձեզ: Եվս մի գեղեցիկ առիթ է արտահայտելու ձեր նկատմամբ մեր հարգանքը, ակնածանքն ու սերը: Եվս մի առիթ է գնահատանքի և երախտագիտության խոսքեր հնչեցնելու նրանց հասցեին, ովքեր մեր ընտանեկան երջանկության կերտողներն ու պահապաններն են, ովքեր մեր հասարակության […]

Զուր պատրանքներ չփայփայենք. Առավոտ

Քաղաքականությունն, իհարկե, դաժան բան է։ Հայաստանում Ուկրաինայի ադրբեջանամետ վարքագիծը բացատրում են հետեւյալ կերպ. 2014 թվականի մարտի 14-ին Հայաստանն այն 11 ՝ բավականին «տհաճ» երկրների շարքում էր, որոնք դեմ են արտահայտվել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը դատապարտող ՄԱԿ-ի փաստաթղթին։ Ուկրաինայի իշխանությունն, ըստ այդմ, քաղաքական «մուռ է հանում» մեզնից։ Մասամբ համաձայն եմ՝ Ղրիմի անեքսիան դատապարտելի քայլ էր, եւ […]

Ռուսները սիրախաղ են անում Ադրբեջանի հետ․ քաղաքագետ

«Մի բան պարզ է․ թուրքերն իրենց հաշիվների մեջ սխալվել են։ Ասում եմ թուրքեր․ ում ուզում եք, կարող եք նկարի ունենալ այս դեպքում՝ ադրբեջանցիներին էլ, Թուրքիայի թուրքերին էլ», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ «Թուրքերը հաշվարկել էին, թե արտագաղթը, ժողովրդի ճնշված վիճակը պիտի առիթ լիներ, որ իրենք կարողանային հաղթել մեզ։ Ռուս-թուրքական հարաբերություններին էլ անդրադառնամ․ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ