20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը Բեռլինում հանդիպում է ունեցել ԳԴՀ Նախագահ Յոախիմ Գաուկի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում շարունակում է հանդիպումներ ունենալ երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Բեռլինում կայացել է ՀՀ Նախագահի հանդիպումը ԳԴՀ Նախագահ Յոախիմ Գաուկի հետ: Սերժ Սարգսյանը հանդիպման սկզբում նախ շնորհակալություն է հայտնել Նախագահ Գաուկին` նրա մարդասիրական գործունեության համար, նշելով, որ դրա շնորհիվ ԳԴՀ Նախագահի անունն ու գործունեությունը քաջ հայտնի են նաև […]

Կառավարության արձագանքը ադրբեջանական ագրեսիային՝ 1 մլրդ դրամ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը

Կառավարությունն այսօր որոշում է ընդունել պահուստային ֆոնդից 1 մլրդ դրամ հատկացնել Հայաստան համահայկական հիմնադրամին՝ ռազմավարական նշանակություն ունեցող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցման աշխատանքների համար: Հայաստանն Արցախին կապող «կյանքի ճանապարհի» նշանակության մասին շատ է խոսվել. ըստ նախատեսվածի, այս տարի այն իր վերջնական ավարտին կհասցվի: Այս ճանապարհը ոչ միայն անվտանգության տեսանկյունից կարևոր նշանակություն ունի, այլ ուղղված է նաև Արցախի […]

Տեղի է ունեցել հեռախոսազրույց Սերժ Սարգսյանի և Նուրսուլթան Նազարբաևի միջև

Ս.թ. ապրիլի 6-ին ղազախական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջև: Նախագահները մտքեր են փոխանակել ս.թ. ապրիլի 7-ին Երևանում նախատեսվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ- Ադրբեջան շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի մանրամասները: Կողմերը կարևորել են […]

32 զոհ, 121 վիրավոր եւ 25 անհետ կորած․ ԼՂՀ ՊԲ-ն նոր տվյալներ է հայտնել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի կորուստները ապրիլի 6-ին հրապարակված տվյալներով կազմել են 32 զոհված, 121 վիրավոր և 25 անհայտ կորած զինծառայող: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առստամյանը: Նրա տեղեկացմամբ՝ ապրիլի 5-6-ին Ադրբեջանը պարբերաբար շարունակում է խախտել հրադադարը՝ կիրառելով տանկեր, ականանետներ, նռնականետներ և […]

«Ես քրիստոնյա եմ…». հոգեւորականները զինվորների կողքին են

«Ես քրիստոնյա եմ: Քրիստոնյա հոգեւորական: Խաղաղությունն է իմ կոչը, ես խաղաղություն եմ քարոզում` «Խաղաղություն ամենեցուն»: Իմ հավատացած Աստվածը խաղաղության Աստված է: Այն Տերը, ում ես երկրպագում եմ` Խաղաղության Իշխան: Ես հավատում եմ, որ իմ Տերն ու Աստվածը խաղաղություն են ուզում, խաղաղությունն է հաճելի Նրանց` «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն եւ ի մարդիկ հաճութիւն»: […]

Եւս երեք զոհված զինվորի անուն է հրապարակվել

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում եւս երեք զոհված զինվորի անուն է հրապարակել։ Ցավում ենք և հպարտանում.. շարքային Յուզիխովիչ Վիկտոր Ալեքսանդրի Ծնված 1997թ., 2015/1 զորակոչ, Գյումրու ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 07.04.2016թ. ժամը 18: 00 Հուղարկավորությունը`08.04.2016թ. ժամը 14:00 Հասցե`ք. Գյումրի,Սբ. Նշան եկեղեցի Ցավում ենք և հպարտանում շարքային Կիրակոսյան Գոռ Կարապետի Ծնված 1996թ., 2014/1 զորակոչ, […]

Տեղի է ունեցել հեռախոսազրույց Սերժ Սարգսյանի և Հասան Ռոհանիի միջև

Այսօր իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի միջև: Նախագահները քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում ստեղծված իրավիճակը: Նախագահ Սարգսյանն իր գործընկերոջը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական հարձակման, և այդ գործողություններին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի համարժեք պատասխանի մասին: ՀՀ […]

Ալիևի ընտանիքի ունեցվածքը օֆշորային ընկերություններում՝ ըստ «Պանամական փաստաթղթերի»

«Լրագրողական հետաքննության միջազգային կոնսորցիումը» (ICIJ) հրապարակել է մի շարք երկրների ղեկավարների օֆշորային հաշիվների մասին տվյալներ: «Պանամական փաստաթղթեր» անվանումը ստացած այս հաշվետվության մեջ նշվում են նաև Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների անունները: Թուրքական «Hurriyet» թերթը Ալիևի ընտանիքի անվան շուրջ օֆշորային սկանդալի մասին մի շարք տվյալներ է ներկայացրել: Ըստ այդ տվյալների՝ Ադբեջանի Հարկերի նախարար Ֆեզիլ Մամմեդովը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ