20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Նախագահը հանդիպում է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Նշելով, որ իր այցը Գերմանիա կայանում է այնպիսի մի ժամանակահատվածում, երբ Ադրբեջանի կողմից լրջագույն մարտահրավեր է նետված ԼՂ, ինչպես նաև ՀՀ անվտանգությանը, ՀՀ Նախագահը հանգամանորեն ներկայացրել է այս օրերին Ադրբեջանի կողմից զինադադարի […]

Ֆրանսիացի պատգամավորները Ադրբեջանի ագրեսիայի հարցը բարձրացրել են կառավարության առջև

Ապրիլի 5-ին, Ազգային ժողովի նիստի ընթացքում Ֆրանսիայի կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Ազգային Ժողովում սոցիալիստ, հանրապետական պատգամավոր Նատալի Նիեսոնը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող լուրջ բախումները ադրբեջանական և հայկական ուժերի միջև, ընդգծելով, որ հրադադարի ռեժիմի խախտումը սանձազերծվել է Բաքվի կողմից: Նատալի Նիեսոնը կառավարության ուշադրությունն է հրավիրել նաև Թուրքիայի կողմնակալ հայտարարությունների […]

Առանց պաթոսի. ինչ կունենանք պատերազմից հետո

Կառավարության հետ հարց-պատասխանի ընթացքում պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, մասնավորապես նշելով. ‹‹Քաղաքական ու իրավական ճանապարհով մենք պիտի պատասխան տանք Արդբեջանին: Մենք ունենք ապացույցներ` Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների վերաբերյալ: Բազմիցս խնդրել եմ` թող ստեղծվեն խմբեր, որոնք կհավաքեն համապատասխան փաստաթղթեր: Մենք պիտի միջազգային ատյաններ դիմենք››, -ասաց Զարուհի Փոստանջյանը: ‹‹Կառավարության անունից վստահեցնում եմ` ամեն բան […]

ԼՂՀ ՊՆ հերքում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունը, թե իբր հայկական ուժերը տարբեր տրամաչափի ականանետերից կրակ են վարում, իրականությանը չեն համապատասխանում: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները խստորեն հետևում են կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը:

Մոռացել են, որ զինադադար էին աղերսում. Հ. Նաղդալյան

Այս օրերին չեն դադարում ադրբեջանական մամուլում հրապարակվել Ադրբեջանի քաղաքական գործիչների ու դիվանագիտական կորպուսի հիստերիկ պոռթկումները, և ապատեղեկատվությամբ միջազգային հանրությանը մոլորեցնելու հերթական փորձերը: Դրանցից էր, թերևս, նախօրեին ադրբեջանական մամուլում տեղ գտած՝  ԵԽԽՎ ադրբեջանական  պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի նամակը ուղղված ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին, որտեղ ադրբեջանցի պատվիրակը ոչ ավել ոչ պակաս պարծեցել էր , թե իր երկիրը […]

Նույնիսկ անդամահատված ոտքով զինվորներն ուզում են վերադառնալ զորամասեր. Սեյրան Օհանյան

Այսօր ԱԺ-ում կառվարության հետ հարց ու պատասպանի ընթացքում Արամ Մանուկյանը հարց ուղղեց ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին: Արամ Մանուկյանը խնդրեց ներկայացնել, թե մեր Կառավարությունն ինչ օժանդակություն է ցուցաբերելու վիրավոր զինվորներին և զոհված ազատամարտիկների ընտանիքներին: ‹‹Այդ հարցը չափազանց կարևոր է: Զոհվածների ընտանիքներն ու վիրավոր հայորդիները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են: Վիրավորներից շատերը կազդուրվում են: Նույնիսկ անդամահատված ոտքով […]

Մարդասիրական աջակցությունն Արցախին կհամակարգի ՀՀ ԱԻՆ-ը

Հայաստանի կառավարության որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգելու, հաշվառելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական եւ նյութական այլ պաշարների կուտակման գործընթացը եւ նպատակային օգտագործման կազմակերպումը վերապահվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: ՀՀ ԱԻՆ հայտարարության մեջ ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, օգնություն ցուցաբերել ցանկացող բոլոր պետական, հասարակական եւ մասնավոր կառույցները, կազմակերպությունները եւ անհատները կարող են դիմել […]

Սիսիանում կամավորների աճյունները հանձնվել են հողին

Այսօր Սիսիանում կայացել է սիսիանցի կամավորների հուղարկավորությունը, որոնք զոհվեցին ադրբեջանական անօդաչու սարքի ռմբակոծության արդյունքում, երբ հակառակորդը անօդաչու սարքով ռմբակոծել էր Սիսիանի ջոկատի ավտոբուսը: Կամավորների աճյունները ամփոփվել են Սիսիանի զինվորական պանթեոնում: Հիշեցնենք, որ կամավորների մեջ էին Դարաբաս եւ Ախլաթիան գյուղերի համայնքապետները: Սիսիանցի կամավորներիցց զոհվածները 6-ն էին՝ Մայիս Միրզոյանը, Էդուարդ Ալեքսանյանը, Արմեն Բեգլարյանը, Սերգեյ Դանղյանը, Սեդրակ Ասրյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ