14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

2015 թվականին նախորդ տարվա նկատմամբ գյուղատնտեսությունում դրական տեղաշարժեր են գրանցվել. գյուղնախարար

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի և գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  գյուղնախարար  Սերգո Կարապետյանը ներկայացրեց 2015 թվականի բյուջեի կատարողական հաշվետվությունը:

Կարապետյանը նշեց՝  2015 թվականին Գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 9 միլիարդ 130 միլիոն դրամ, որն ուղղորդվել է սպասարկման և զարգացման միջոցառումների ուղղությամբ և վարկային միջոցների համաֆինանսավորմանը, իսկ պահուստային ֆոնդին հատկացվել է նաև 1 միլիարդ 760 միլիոն դրամ:

«Պետական բյուջեով նախարարության համար նախատեսված արդյունքային և ֆինանսական ցուցանիշներն ամբողջությամբ կատարվել են: Նախարարությունը պետական գնումերի մասով տնտեսել է 136 միլիոն դրամ: 2015 թվականին նախորդ տարվա նկատմամբ գյուղատնտեսությունում դրական տեղաշարժեր են գրանցվել, գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 1 տրիլիոն 2 միլիարդ 200 միլիոն դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա մակարդակը 11,3 տոկոսով»,- ասաց գյուղատնտեսության նախարարը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ