Բելառուսի նախագահի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, հայտնում է Ria.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 7-ին, երբ Լուկաշենկոն Ալեքսանդրիա քաղաքից վերադառնալիս է եղել Մինսկ։
«Նախագահի ավտոշարասյանն ընդառաջ է դուրս եկել BMW ավտոմեքենա և ամբողջ արագությամբ բախվել մեքենաներից մեկին՝ Mercedes միկրոավտոբուսին։ Ուղևորները շատ են տուժել, քանի որ մեքենան ընկել է առուն և մի քանի անգամ պտտվել»,- նշվում է լրատվամիջոցներում:
Նշվում է նաեւ, որ Լուկաշենկոն վթարված մեքենայում չի եղել, վնասվել են նրա անվտանգության աշխատակիցներից մի քանիսը: