06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պուտինը դարձյալ «մեսիջ» է հղում Երեւանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կրկին անդրադարձել է Հայաստանում տիրող իրավիճակին: Նա հայտարարել է, որ Կրեմլն  ակնկալում է Հայաստանում իրավիճակի արագ կարգավորում, ինչպես նաև խաղաղության եւ բարգավաճման հաստատում:

«Մենք հույս ունենք, որ բոլոր հարցերը կգտնեն իրենց պատասխանները օրենքով սահմանված կարգով: Մենք Հայաստանին ցանկանում ենք խաղաղություն, բարգավաճում և գոյություն ունեցող բոլոր հարցերի կարգավորում»,- նշել է Պեսկովը, գրում է Tass գործակալությունը:

Պեսկովը նշել է, որ Մոսկվայի և Երևանի միջև «սերտ և գործընկերային հարաբերություններ են և համատեղ մասնակցություն ինտեգրման գործընթացներին, հետևաբար՝ այդ կապը մշտապես կա»:

 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ