14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Բելգիայում Հայոց ցեղասպանության մասին նոր օրինագիծ է նախապատրաստվում

Բելգիայի խորհրդարանին իշխանական կուսակցությունների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր օրինագիծ կներկայացվի: «Վալոն լիբերալ» կուսակցության ղեկավար Դենիս Դուջարմեն ասել է, որ օրինագիծը վաղուց է նախապատրաստվում: Նա նշել է, որ օրինագծի վրա աշխատել են դեռևս այն բանից առաջ, երբ «Humanist Democratic Centre (HDC)  կուսակցության անդամ ազգությամբ թուրք պատգամավոր Մուհինար Օզդեմիրը, Հայոց ցեղասպանությունը հերքելու համար հեռացվեց կուսակցության շարքերից, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «TRThaber»-ի օրինագիծը, որը մինչև տարվա վերջ կքննարկվի խորհրդարանում, սպասվում է, որ աջակցություն կստանա նաև ընդդիմադիր կուսակցությունների կողմից:

Հիշեցնենք, որ Բելգիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1998 թվականին:

Իսկ այս տարվա մայիսի 1-ին Բելգիայի ֆրանսիական համայնքի խորհրդարանի անդամները լիագումար նիստի ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
 

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ