Հարբած ոստիկանները կրակահերթ են բացել նախագահի շքախմբի մեքենայի վրա

Բոլիվիայի ոստիկանները կրակահերթ են բացել երկրի նախագահի շքախմբի մեքենայի վրա` նրա հետ ճանապարհը չկիսելով:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը, 4 հարբած ոստիկաններ ճանապարհին փորձել են վազանցել նախագահ Էվո Մորալեսին օդանավակայան ուղեկցող մեքենան: Բարկանալեվ, որ չեն կարողանում վազանցել, ոստիկանները կրակահերթ են բացել մեքենայի վրա, սակայն, բարեբախտաբար, զոհեր կամ վիրավորներ չեն եղել, հայտնում է Polit.ru-ն:
Ոստիկանները ձերբակալվել են, նրանք մեղադրվում են սպանության փորձի մեջ: