06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մահացել է Լուկաշենկոյի մայրը

Մահացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մայրը: Առայժմ հայտնի չէ, թե ինչն է դարձել կնոջ մահվան պատճառը, հայտնում է “Комсомольская правда”-ն:

Լուկաշենկոն  հետաձգել է Պակիստան այցը:

«Պետության նախագահի այցը Պակիստան հետաձգվում է: Ինչպես նախատեսվում է` այն կկայանա մայիսի 28-29-ին: Այցի հետաձգման պատճառն Ալեքսանդր Լուկաշենկոյի մոր մահն է»,- հայտարարել է Բելառուսի առաջնորդի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը:

 Բելառուսի նախագահի այցը պետք է կայանար մայիսի 26-27-ին: Նշվում է, որ այն հետաձգվում է երկու օրով: Իր այցի ընթացքում Լուկաշենկոն պատրաստվում է հանդիպել Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնի հետ:

Լրատվամիջոցները հայտնում են նաեւ, որ Լուկաշենկոյի մայրը` Եկատերինա Լուկաշոնկոն որդու հետ երկար տարիներ ապրել է Ալեքսանդրիա գյուղում: Հայտնի է նաեւ, որ մայրը Լուկաշենկոյին միայնակ է մեծացրել, նախագահը հայր չի ունեցել:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ