Շվեյցարիայում ընտրել են ձողի վրա լավագույն պարողներին /վիդեո/
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացել է ձողի վրա պարերի ավանդական առաջնությունը, որին 2011-ից մասնակցում են նաեւ տղամարդիկ:
Գեղեցիկ սեռի ներակայացուցիչներից առաջին տեղը գրավել է ուկրաինուհի Նատալյա Տատարինցեւան, 2-րդը` ֆրանսուհի Լորանս Իլսումն է: Տղամարդկանց մեջ առաջատարը կրկին ֆրանսիացի է` Կեեմ Մարտինեսը: Մասնակիցները 26 երկիր են ներկայացրել:
2011-ին ձողի վրաա պարերի առաջնությունն անց է կացվել Հունգարիայում: Այդ ժամանակ չեմպիոններ են ճանաչվել Եվգենի Գրեշիլովը Ռուսաստանից եւ Աելսյա Վազմիցելը Բելառուսից:
Առաջնության մասնակիցներն այն համարում են խորեոգրաֆիայի եւ սպորտի խառնուրդ: Ընդ որում, հատուկ ընդգծվում է այն փաստը, որ պարի այս տեսակը կապ չունի մերկապարի հետ: