20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Կապիտոլիումում կրակահերթի հետևանքով կան վիրավորներ և մեկ զոհ

Երիտասարդ կինը, որը ծանր վնասվածք էր ստացել Կապիտոլիումի շենքը գրոհելու ընթացքում, մահացել է հիվանդանոցում, հաղորդում է NBC հեռուստաընկերությունը։

ԱՄՆ Կոնգրեսի շենքում, որտեղ որոշ ժամանակ առաջ ցուցարարների խումբ էր ներխուժել, կրակահերթ է տեղի ունեցել: Ցուցարարաների հետ բախումների ընթացքում տուժել է մի քանի ոստիկան, վիրավորված իրավապահներից առնվազն մեկը հոսպիտալացվել է։ Նրանց առողջական վիճակի մասին չի հաղորդվում։

Վաշինգտոնում ուժի մեջ է մտել պարետային ժամը։

Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերի հրամանով պարետային ժամը տեւելու է 18.00-ից մինչեւ հինգշաբթի ժամը 06.00-ն։

ԱՄՆ Կոնգրեսի շենք այսօր տեղի ունեցած ներխուժումը ցուցարարների կողմից առաջին ներխուժումն է Կապիտոլիում 1814 թվականին բրիտանացիների կողմից դրա վրա հարձակումից ի վեր։

Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ԱՄՆ Կոնգրեսը վերականգնել է աշխատանքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ