22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ղազախստանի նոր նախագահն առաջարկել է մայրաքաղաքը անվանակոչել Նազարբաևի անունով

Ղազախստանի նախագահի պարտականությունները մինչև 2020թ-ի ընտրությունները կատարող Քասիմ-Ժոմարտ Տոկաևը երդմնակալել է և առաջարկել մայրաքաղաք Աստանան վերանվանել Նուրսուլթան՝ ի պատիվ հրաժարական տված նախագահ Նուրսուլթան Նազարբաևի: Այս մասին գրում է «Առավոտը»՝ հղում անելով BBC-ին:

Տոկաևը հանդիսավոր երդվել է խստորեն հետևել սահմանադրությանը, հանրապետության օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Ավելի ուշ  նա հայտարարել է, որ «անհրաժեշտ է հավերժացնել մեր մեծն ժամանակակից՝ Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևի անունը հետևյալ կերպ. մեր մայրաքաղաքը պետք է կրի մեր նախագահը անունը և կոչվի Նուրսուլթան»:

Տոկաևը հավելել է, որ առաջին նախագահի անունով պետք է անվանակոչվեն Ղազախստանի բոլոր մարզային կենտրոնների կենտրոնական փողոցները, իսկ Նազարբաևի կարծիքը առաջնային նշանակություն կունենա երկրի համար ռազմավարական կարևորության որոշումներ ընդունելիս: Նա մնում է «մեր երկրի միակ և ցմահ Էլբասին, ժողովրդի հայրը» ասել է Տոկաևը:

Ղազախստանի նոր նախագահի խոսքով՝ Նազարբաևի լուսանկարները և դիմանկարները կշարունակեն մնալ «որպես հանրային հաստատությունների, պետական ծառայողների գրասենյակների, շենքերի, ուսումնական հաստատությունների անբաժան ատրիբուտ»: Տոկաևը Նազարբաևին շնորհել է Ղազախստանի ամենաբարձր կոչումներով՝ «Ժողովրդական հերոս» և «Աշխատանքի հերոս»:

Նուրսուլթան Նազարբաևը, որը Ղազախստանը ղեկավարել է մոտ 30 տարի, մարտի 19-ին հայտնեց իր հրաժարականի մասին: Նա առաջարկեց իրենից հետո նախագահ նշանակել խորհրդարանի խոսնակ Քասիմ-Ժոմարտ Տոկաևին, որը երկիրը կղեկավարի մինչև հաջորդ ընտրությունները (2020թ. ապրիլ): 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ