27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանին, առհասարակ, ոչ թե Ղարաբաղն է պետք, այլ` սառեցված կոնֆլիկտը. Լապշին

Եվրոպական դատարանը դիտարկում է իմ հայցն ընդդեմ Ադրբեջանի, լրագրողների հետ հանդիպմանն ասաց այս օրերին Հայաստանում գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

«Ադրբեջանը կոռուպցիոն և քաղաքական լծակներ էր փորձում օգտագործել դա թույլ չտալու համար, որովհտեև դա ուժեղ հարված կհասցնի նրանց, երբ դատարանը որոշում կայացնի Ադրբեջանի կողմից իմ սպանության փորձի մասով», – ասաց Լապշինը՝ նշելով, որ Ադրբեջանին դատարանի կողմից ուղարկվել են բոլոր փաստաթղթերը և տրամադրվել է 3 ամիս առարկություն տրամադրելու համար:

Իր հետ կապված պատմությունը Լապշինը որակեց Ադրբեջանի կողմից փորձ ներքաղաքական հարցերը լուծելու համար:

«Նրանց պետք է թշնամու կերպար, որ ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից շեղեն: Նրանց պետք է ստեղծել կարծրատիպ, որ իրենց ամենամեծ արտաքին թշնամին Հայաստանն է: Կարծում եմ՝ նրանց, առհասարակ, ոչ թե Ղարաբաղն է պետք, այլ` սառեցված կոնֆլիկը, որը հնարավորություն է տալիս սեփական ժողովրդի մոտ իրենց նկատմամբ կիրառվող անպօրինականությունների ու կոռուպցիայի մեջ մեղադրել Հայաստանին: Ես էլ այդ պատճառներից մեկն էի, որ նրանք մտածեցին այդ խնդիրների լուծման համար», – ասաց նա:

Խոսելով Հայաստան կատարած այցի մասին՝ Լապշինը նշեց, որ մինչև փետրվարի վերջ պատրաստվում է այստեղ մնալ ու գրություն է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարությանը սահմանամերձ գյուղեր այցելելու և այնտեղ նկարահանումներ իրականացնելու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ