08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Սատանան ուրախանում է, որովհետև կարծում է, թե այլևս չես կարողանալու ոտքի կանգնել այդ անկումից

« Մի՞թե չպետք է մտածենք նաև այն բանի մասին, թե Քրիստոսը որքա՜ն է տառապում նաև հենց Իր Եկեղեցու ներսում։ […] Որքա՜ն կեղտ կա Եկեղեցում, և հենց նրանց մեջ, ովքեր – քահանայությամբ – պետք է որ անմնացորդ կերպով պատկանեին Իրեն։ Որքա՜ն հպարտություն, որքա՜ն ինքնաբավարարության զգացում։ […] Ո՜վ Տեր, Եկեղեցիդ հաճախ թվում է մի նավակ, որ ուր որ է սուզվելու է, մի նավակ, որն ամեն կողմից ծակվել է և ջուրը ներս է լցվում։ […] Մեր անկումներով Քեզ էլ մեր հետ քաշում ու գցում ենք գետին, և սատանան ուրախանում է, ծիծաղում, որովհետև կարծում է, թե այլևս չես կարողանալու ոտքի կանգնել այդ անկումից. կարծում է, թե Դու, Եկեղեցուդ անկումների պատճառով գետին ընկնելով, գետնին փռված կմնաս, պարտված։ Դու, սակայն, կրկին ոտքի ես կանգնելու։ Դու կրկին ոտքի ես կանգնել, հարություն ես առել, և կարող ես կրկին ոտքի կանգնեցնել նաև մեզ։ Փրկի՜ր և սրբացրո՜ւ Եկեղեցիդ »։

Ն.Ս. Բենեդիկտոս Տասնվեցերորդ Պապ

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ