12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Փարիզում գեյերի դեմ բողոքողները ծեծել են “FEMEN”-ի ակտիվիստներին /վիդեո/

FEMEN” շարժման ակտիվիստները նախօրեին Փարիզի կենտրոնում ակցիա են անցկացրել` “In Gay we trust” (“մենք վստահում ենք գեյերին”) լոզունգով` ի աջակցություն Ֆրանսիայում միասեռ ամուսնությունների մասին օրինագծի:

Շարժման կայքէջում նշված է, որ այդ ընթացքում Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում “կաթոլիկ ցույց”  է ընթանալիս եղել, որն էլ գրոհել են շարժման մասնակիցները` միանձնուհու հագուստներով:

Ըստ  “FEMEN“-ի` կրոնական ֆանատները հարձակվել են իրենց ակտիվիստների վրա եւ ծեծի ենթարկել: Միջադեպն ընդհատել են ոստիկանները եւ Ֆրանսիայի գեյերի եւ լեսբուհիների միության ներկայացուցիչները:

Շարժման մասնակիցներն ակցիայի շարժառիթները բացատրում են նրանով, որ “եկեղեցականները չպետք է խառնվեն ընտանիքի եւ ամուսնության հարցերին եւ չպարտադրել Եվրոպայի մասին իրենց միջնադարյան պատկերացումները”:

http://youtu.be/IFc3W2QDqb0

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ