02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պաշտոնյաներ, դուք էլ միացեք այս 5 օրերին

Երկուշաբթի սկսվում է Առաջավորաց Պահքը: Այն նաև կոչվում է Հայոց հոգևոր լուսավորության ու ապաշխարության պահք: Եկեք շատերով միավորվենք ու քաջալերեք ձեր ընկերներին երկուշաբթիից ուրբաթ այս պահքը պահել: Երբ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապից դուրս եկավ, իր քարոզության ընթացքում պատվիրեց 5 օր պահքով ապաշխարել: Այդ 5 օրերին ժողովուրդն իր արքայով ոչ միայն պահք պահեց այլ նաև զղջաց իր նախկին հեթանոսական կյանքի ու մեղքերի համար: Արդյունքում Հայաստանը փոխվեց, հզորացավ ու շուտով Ոսկե Դար ապրեց:

Սիրելի Քրիստոնյաներ, եկեք մենք էլ միասին, շատերով երկուշաբթիից ուրբաթ այս պահքը պահենք ու Աստծուց ողորմություն խնդրենք մեր անձերի համար ու մեր հայրենիքի օրհնության համար:

Պաշտոնյաներ, դուք էլ միացեք այս 5 օրերին զղջմամբ այս պահքը պահենք: Ու կտեսնենք մեծ օրհնություն և մեր անձերի և Հայաստանի համար: 

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ