Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել: Վերջիններս քննարկել են Աստանայում ընթացող սիրիական հակամարտության կարգավորման հարցով միջազգային հանդիպման ընթացքը: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Զրուցակիցները կարևորել էն Սիրիայի կառավարության եւ զինված ընդդիմության ներկայացուցիչների միջեւ ուղղակի շփումների կարեւորությունը՝ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմն ամրապնդելու, միջսիրիական երկխոսություն հաստատելու համար՝ խաղաղության հասնելու նպատակով:
Լավրովն ու Չավուշօղլուն պայմանավորվել են և եկել եզրակացության, որ հարկ է շարունակել աշխատել Աստանայի հանդիպման սիրիացի մասնակիցների հետ՝ հանդիպման հաջող ավարտի եւ Ժնեւում սիրիական հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսումը նախապատրաստելու համար: