Դու ինչ կառուցեցիր` սրանք ավերեցին
Տիրո՛ջն եմ հուսացել, ինչպե՞ս եք ինձ ասում` ճնճղուկի նման ձեր լեռները թռիր: Մեղավորներն ահա աղեղներն են լարել, կապարճներն են լցրել սուր նետերով, և պատրաստ են գցել խավարի մեջ նրանց, որ ուղիղ են սրտով: Դու ինչ կառուցեցիր` սրանք ավերեցին. արդարը, Տե՛ր, այստեղ ի՞նչ կարող է անել: Սակայն Տերն իմ Աստված տաճարո՛ւմ է ապրում և երկինքն է Նրան որպես գահ ու աթոռ: Եվ Աչքերը Նրա տնանկին են ուղղված, թարթիչներով իր սուրբ միշտ է քննում Նա մարդկանց որդիներին:
Թե՛ արդարին և թե՛ ամբարիշտին քննողը Տե՛րն է: Ամբարիշտը ահա մեղք գործելը սիրեց և այդպիսով ատեց ինքն իր հոգին: Հուր և ծծումբ պիտի տեղան մեղավորաց, ա՛յդ մրրիկը պիտի նրանց բաժակներում լինի որպես բաժին: Տերն արդար է հավետ և սիրում է միայն արդարություն, ուղղությունն է շողում Նրա երեսներին:
Սաղմոս 10
Մաքսիմ Ոսկանյանի փոխադրությամբ