18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բաղդադն Անկարային սպառնում է ուժ կիրառել

Իրաքի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամ և ազգային անվտանգության նախկին խորհրդական Մուվաֆաք էլ Ռուբային առաջարկել է Իրաքի Բաշիքա շրջանում գտնվող թուրքական զորախմբին ուժով վտարել երկրի սահմաններից:

«Եթե  բոլոր դիվանագիտական ճանապարհներով չի հաջողվում Թուրքիայի որոշումը փոփոխության ենթարկել, ապա  Իրաքի կառավարությունը Անկարայի կողմից  մեր երկրի սուվերենությանն ուղղված  ագրեսիայի դեմ ռազմական միջամտություն է իրականացնելու»,-ըստ թուրքական «Gercekgundem» լրատվակայքի`ասել է Ռուբային:

Թուրքական լրատվամիջոցները իրաքյան կողմից հնչած այս հայտարարությունն ընկալել և մատցում են որպես Բաղդադի սպառնալիքը՝ ուղղված Անկարային:

Վերջինս հիշեցրել է, որ  ավելի վաղ Իրաքի խորհրդարանում  նիստ էր կայացել, որի ժամանակ որոշում էր ընդունվել Մոսուլ քաղաքի սահմանները պաշտպանել, ինչպես նաև համապատասխան քայլեր ձեռնարկել արտաքին միջամտությունների դեմ:

Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 10-ին թուրքական ստորաբաժանումներն առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության ներխուժել էին իրաքյան Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջան և հաստատվել ավելի վաղ թուրքերի կողմից հիմնած ռազմակայանում: Թուրքական կողմի պնդմամբ` իրենց զորախումբը նպատակ ունի մարզել իրաքյան Քուրդիստանի զինված ուժերի` Փեշմերգայի զորաջոկատները` «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ մղվող մարտերի համար:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ