Եթե ձեր տանը կռիվ կա
Եթե ձեր տանը կռիվ կա, մի՛ պայքարեք այդ կռվում հաղթել, այլ խաղաղությունը շահել: Միայն այդ ժամանակ դուք կունենաք անհրաժեշտ լույսը՝ ուրիշներին տալու համար, գրում է Թեոֆիլոս անունով մի հոգևորական: Գիտեմ որ դժվար է, որովհետև մենք հեշտությամբ գերի ենք դառնում մեր զգացմունքներին: Բայց եթե ձեր դրդապատճառը ըստ Աստուծո կամքի լինի, (խաղաղություն, ներողամտություն, խոնարհություն, սեր), ձեզ տրված լույսը կցրի տան խավարը: Որովհետև «լույսը խավարի մէջ լուսաւորում է, եւ խավարը նրան չնուաճեց»: (Հովհ. 1:5):