150 հազար մարդկանց համար այսօր վերջին օրն է լինելու
Ինչպե՞ս կարդալ Աստվածաշունչը, երբ սրտումդ կասկած կա, թե այն հորինված պատմություն է: Ձեր կյանքում պիտի գա մի օր, որ պիտի լրիվ անկեղծանաք Աստծո հետ: Հակոբոս առաքյալն ասում է թող կասկածամիտ մարդը հույս չունենա Աստծուց մի բան ստանալ: Աստված ասում է, որ եթե մենք իրեն փնտրենք մեր ամբողջ սրտով, իրեն կգտնենք (Երեմ. 29:13): Եթե ձեր սրտում հավատքի կասկած կա, ապա առանձնացեք, խորասուզվեք ձեր սրտի ու մտքերի մեջ, ու համոզմունքով ասեք.
«Տեր Աստված, եթե դու իսկապես կաս, ես փնտրում եմ քեզ: Այս պահին ես դեռ այքան էլ համոզված չեմ, բայց եթե դու իսկապես կաս, ապա ուզում եմ, որ իմանաս, որ ես փնտրում եմ քեզ իմ ամբողջ սրտով»:
Չեմ ճանաչում մի մարդու, ով Աստծուն փնտրել է իր ամբողջ սրտով ու Աստված նրան ինչ որ կերպով չի բացահայտել իրեն: Բայց խնդրում եմ շտապեք, որովհետև 150 հազար մարդկանց համար այսօր վերջին օրն է լինելու:
Արմեն Հարեյան