03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Աշխարհը թունավորվել է սպառման մոլուցքով․ Հռոմի պապը Սուրբ ծննդյան պատարագ է մատուցել

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ողջ աշխարհում միլիոնավոր քրիստոնյաներ՝ կաթոլիկներ, բողոքականներ եւ առանձին եկեղեցիների ուղղափառներ, նշում են քրիստոնեական գլխավոր տոներից մեկը՝ Քրիստոսի ծնունդը:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը այսօր Սուրբ ծնունդի պատարագ է մատուցել Վատիկանում։

Պատարագից հետո Պապը դիմել է մարդկանց ու հորդորել հիշել կյանքի կարեւոր արժեքների մասին։ Նա նշել է, որ աշխարհը թւոնավորված է սպառման մոլուցքով, գրում է bbc.com-ը։

Պապը արծարծել է իր համար կարեւոր գթասիրության, կարեկցանքի եւ արդարության թեմաները:

«Հասարակության մեջ, որը հաճախ է արբում սպառման մոլուցքով եւ վայելքների ծարավով, հարստությամբ ու վատնողությամբ, ինքնասիրահարվածությամբ ու ունայնությամբ, Քրիստոս մանկիկը հորդորում է մեզ ապրել ժուժկալ կյանքով, այլ կերպ ասած, պարզ կյանքով, որն անհրաժեշտ է տեսնելու ու հասկանալու՝ թե ինչն է կարեւոր»,- ասել է պապը:

Հռոմի պապի Սուրբ ծննդյան ժամերգությունը լսելու համար Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում 10 հազար մարդ էր հավաքվել:

151224234519_pope_francis_celebrating_a_mass_on_christmas__624x415_afp_nocredit 151225031809_pope_624x415_reuters_nocredit

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ