27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քլինթոնը դուրս է եկել ափերից` բռունցքով հավածել սեղանին /վիդեո/

ԱՄՆ Սենատի անդամները հունից հանել են պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին` Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսի մահվան մասին քննարկումների ժամանակ: Երբ հանրապետական սենատոր Ռոն Ջոնսոնը մեղադրել է Քլինթոնին Բենղազիում ԱՄՆ դեսպանության վրա հարձակման իրական պատճառները թաքցնելու մեջ, Քլինթոնը չի կարողացել զսպել իրեն եւ բռունցքով հարվածել է սեղանին, հաղորդում է “BBC”-ն:

“Փաստը մնում է փաստ` 4 ամերիկացի է զոհվել: Դա տեղի է ունեցել ցույցի, թե այն պատճառով, որ մի քանի տղաներ որոշել են զբոսնել, իսկ հետո էլ սպանել ամերիկացիներին, կարեւոր չէ: Մեր խնդիրն է պարզել` ինչ է տեղի ունեցել եւ այնպես անել, որ դա երբեք էլ չկրկնվի”,-հայտարարել է Քլինթոնը:

Մի քանի սենատորների կարծիքով` պետդեպը երկար ժամանակ թաքցրել է, որ ԱՄՆ դեսպանության վրա Լիբիայում հարձակվել է ոչ թե “Մուսուլմանների անմեղությունը” ֆիլմի պատճառով վրդովված ամբոխը, այլ իսլամիստների հատուկ պատրաստված  ավազակախումբը: 

Հիլլարի Քլինթոնը դողացող ձայնով պատմել է, թե ինչպես է նախագահ Օբամայի հետ դիմավորել Բենղազիում սպանված ամերիկացի դիվանագետների` ամերիկյան դրոշով փաթաթված դագաղները: Ավելի վաղ Քլինթոնը, ում շուտով պետքարտուղարի պաշտոնում կփոխարինի Ջոն Քերին, իր վրա էր վերցրել դիվանագետների մահվան պատասխանատվությունը:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ