ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը Օբամային կհիշեցնի Հայոց ցեղասպանության վերաբերյալ խոստումը
Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` իր 2-րդ երդմնակալության կապակցությամբ:
“Շնորհավորում ենք Ձեզ նախագահ վերընտրվելու կապակցությամբ եւ ԱՄՆ-ում բնակվող 2 մլն հայերի անունից հաստատում ենք Ձեր վարչակազմի հետ աշխատելու մեր շահագրգռվածությունը”,-ասված է ուղերձում:
Գրասենյակի անդամները նաեւ կոչ են արել Օբամային մինչեւ ապրիլի 24-ը հանդիպել հայ համայնքի ղեկավարների հետ: Նրանք նաեւ էլեկտրոնային նամակների արշավ են սկսել, որի մասնակիցները Օբամային հիշեցրել են, որ սենատոր եղած տարիներին նա հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը: