20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այսօր աղքատներին օգնելու միջազգային օրն է

Դեկտեմբերի 19-ին միջազգային հանրությունը նշում է աղքատներին օգնելու միջազգային օրը: 

Միջազգային մասնագետների տվյալներով`մոլորակի բնակչության շուրջ 1/4-ը աղքատության մեջ է ապրում: Այդ պատճառով էլ ՄԱԿ-ը մի քանի ծրագրեր է մշակել, որոնց նպատակն է աղքատության վերացումը:Ծրագրերն սկսվել են իրականացնել 2000-ից, սակայն աղքատների թիվը դեռեւս չի նվազել:

ՄԱԿ-ի մասնագետների բնորոշմամբ` աղքատությունը ոչ միայն փողի բացակայությունն է, այլ նաեւ արժանապատիվ աշխատանքի, հարմարավետ բնակարանի, կրթության եւ առողջապահության հնարավորություն չունենալը:

Այս տարի “Business Insider”-ր հրապարակեց աղքատության ամենամյա ինդեքսը, որը կազմվում է գործազրկության մակարդակի եւ ինֆլյացիայի տեմպերի գնահատականի հիման վրա: Որքան դրանք բարձր են, այնքան աղքատ են տվյալ երկրի բնակիչները: Այս տարի առաջին եռյակում հայտնվել են միայն աֆրիկյան երկրները` Լիբերիան, Զիմբաբվեն եւ Բուրկինա-Ֆասոն, որտեղ մարդկանց ավելի քան 70 տոկոսը չի կարողանում աշխատանք գտնել եւ ծայրահեղ աղքատության մեջ է ապրում: Նախկին սովետական երկրներից առաջին տասնյակում հայտնվել են միայն Բելառուսը եւ Թուրքմենստանը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ