“Մուսուլման եղբայրներ”-ը հաշվել են սահմանադրական հանրաքվեի մասնակիցների ձայները
Եգիպտոսի իսլամիստական “Մուսուլման եղբայրներ” շարժումը, որը Եգիպտոսի սահմանադրական հանրաքվեի արդյունքների իր առանձին հաշվարկներն է կատարել, հայտարարել է, որ քաղաքացիների մեծ մասը հավանության է արժանացրել փաստաթուղթը, հաղորդում է “Reuters”-ը:
Դեկտեմբերի 15-ին կայացած հանրաքվեի քվեաթերթիկների 99 տոկոսը հաշվելուց հետո պարզվել է, որ քվեարկողների 56,5 տոկոսը սահմանադրության կողմնակիցներ են: Այս տվյալները հաղորդած աղբյուրը ցանկացել է անանուն մնալ:
Եգիպտական ընդդիմության ներկայացուցիչը, ով եւս ցանկացել է անանուն մնալ, հայտարարել է, որ նախագահ Մուհամեդ Մուրսիի հակառակորդները պարտվել են: Նրանց զարմացրել է Ալեքսանդրիայում կայացած հանդարտ քվեարկությունը, որն էլ հավանաբար հավասարություն է սահմանել գործող նախագահի կողմնակիցների օգտին:
Դեկտեմբերի 15-ին քվեարկություն կայացավ Եգիպտոսի 10 շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Կահիրեում եւ երկրի 2-րդ քաղաք Ալեքսանդրիայում: Երկրի մյուս շրջաններում քաղաքացիները հանրաքվեի մասին իրենց կարծիքը կհայտնեն դեկտեմբերի 22-ին: Պաշտոնական տվյալներ չեն հայտարարվի, մինչեւ որ քվեարկությունը չկայանա երկրի բոլոր շրջաններում:
Նշենք, որ ընդդիմությունը մեղադրում է “Մուսուլման եղբայրներին”, քանի որ վերջիններիս կազմած սահմանադրույթան նախագիծը սահամանփակում է քաղաքացիական իրավունքներն ու ազատությունը՝ “կրոնական եւ բարոյական նորմերի” տեսնակյունից:
Քվեարկությունը 2 փուլով անցկացնելու անհրաժեշտություն առաջացել էր դատավորների սակավաթիվ լինելու պատճառով, քանի որ նրանք պետք է հերթապահեն ընտրական տեղամասերում: