19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Համասեռամոլների իրավունքներն ավելի կարեւոր են. Օբաման զգուշացնում է քրիստոնյաներին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վերջերս խիստ զգուշացում է արել քրիստոնյաներին` ասելով, որ նրանց կրոնական հիմունքները` միասեռականների դեմ պայքարի հարցում արդարացված չեն, հայտնում է «Breitbart.com»-ը:

«Մենք պաշտպանում ենք կրոնի ազատությունն ու մեծ հարգանքով վերաբերվում կրոնական ավանդույթներին: Բայց հավատքը դեռ իրավունք չի տալիս զրկել մեր քաղաքացիներին սահմանադրական իրավունքից»,- ասել է Օբաման միասեռականների առաջ իր ելույթի ժամանակ:

Խոսելով այն մասին, որ որոշ հանրապետականներ ակնարկում են, որ անհրաժեշտ է արգելել միասեռ ամուսնությունները` Օբաման ասել է, որ այդ միջոցով Ամերիկան առաջ չի լինի տանել:

Օբաման հայտարարել է նաեւ, որ չի թուլացնի միասեռականների իրավունքների պայքարին ուղղված իր ջանքերը, իսկ հավաքվածներին կոչ է արել չվհատվել եւ նորանոր հաղթանակներ տանել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ