03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր երկնային Հայրն ուզում է, որ այսպիսին լինենք

Բնավորության այսպիսի գծերը կարծես թե այնքան էլ մոդայիկ չեն այսօր այս աշխարհի չափանիշներով, սակայն հիշեք, որ իրականում սա թագավորական էության բնավորություն է, որը մեր Երկնային Հայրն ուզում է կերտել մեր մեջ, որպեսզի կարողանանք այսպիսի էությամբ մտնել Նրա Արքայություն…

Ահա թե ինչպիսի պատվերներ և խոստումներ կան Սուրբ Գրքում այդ գծերից յուրաքանչյուրի մասին.

Սեր -«Սա է իմ պատվիրանքը, որ իրար սիրեք, ինչպես որ ես ձեզ սիրեցի» (Հովհաննես 15.12):

Ուրախություն -«….Նրան հավատացիք, թեև հիմա չեք տեսնում, և ուրախ եք անպատմելի և փառավոր խնդությունով…» (Ա Պետրոս 1.8):

Խաղաղություն – «Խաղաղություն եմ թողում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ոչ թե ինչպես աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ. ձեր սիրտը չխռովի և չվախենա» (Հովհաննես 14.27):

Երկայնամտություն – «Երկայնամիտ մարդը շատ խոհեմ է, բայց կարճամիտը հիմարություն է հանում» (Առակաց 14.29):

Քաղցրություն – «Եվ իրար հետ քաղցր եղեք, գթած՝ իրար ներելով, ինչպես Աստված էլ Քրիստոսով ձեզ ներեց» (Եփեսացիս 4.32):

Բարություն – «Այսպես լուսավորե ձեր լույսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն, և փառավորեն ձեր Հորը, որ երկնքումն է» (Մատթևոս 5.16):

Հավատ – «Հիսուսն էլ պատասխանեց և նրանց ասաց. Սա է Աստծո գործը, որ հավատաք նրան, որին նա ուղարկեց» (Հովհաննես 6.29):
Հեզություն – «Երանի հեզերին, որ նրանք կժառանգեն երկիրը» (Մատթևոս 5.5):

Ժուժկալություն – «Քանդված անպարիսպ քաղաք է այն մարդը, որ չի զսպում իր ոգին» (Առակաց 25.28):

«Ես քրիստոնյա եմ» ֆեյսբուքյան հանրագրից

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ