22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մոսկվան եւ Վաշինգտոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հեռանկարները

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը եւ եվրոպական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը Վաշինգտոնում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը: Հանդիպման ընթացքում շոշափվել են հակամարտության լուծման հեռանկարները:

Քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր` կապված ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի` Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Անդրկովկասի երկրների միջեւ հարաբերությունների հետ: Այս մասին ասվում է ՌԴ արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կքննարկվի Սոչիում` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ