27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Օլանդը աջակցում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդը ֆրանսիական “Marianne” թերթին հայտնել է, որ պատրաստ է “թեկուզ հենց հիմա” քվեարկել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնեղ օրինագծի օգտին:

Այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի իր դիրքորոշումը սոցիալիսատկան կուսակցության թեկնածուն, վերջինս հայտնել է. ‘Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այս հարցում ես հակված չեմ կողմնորշվել միեւնույն ծագումն ու պատմությունն ունեցող մարդկանց քանակի վրա: Հայկական հարցը պաշտպանվել է սոցիալիստների կողմից` դեռեւս Ժորեսի ժամանակներից, իսկ Ֆրանսիայի հայերին մասամբ աջակցում են վարչակազմի ձախ կուսակցականները: Հայոց ցեղասպանությունն ընդունվեց վարչապետ Լիոնել Ժոսպենի օրոք: 2006-ին աջերը դեմ հանդես եկան ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին եւ ձեռնամուխ եղան միայն հիմա”:

Օլանդի կարծիքով` այս պահին լավագույն ժամանակը չէր դրա համար, սակայն, միեւնույն է, նա հաստատակամ է կողմ քվեարկել օրինագծի փաստաթղթին:

Հիշեցնենք, որ նախագահ Նիկոլա Սարկոզին հայտնել է, որ եթե հայկական օրինագիծը չընդունվի Սահմանադրական խորհրդի կողմից, ինքը նոր օրինագիծ կներկայացնի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ